Վերջին օրերի փառքը. Դեյվիդ Ուիլկերսոն
Եզեկիել մարգարեն վկայում է. «Նա ինձ անցկացրեց ջրերի միջով» (Եզեկիէլ 47.3): Տեսիլքում Աստված մարգարեին անցկացրեց ջրային զարմանալի ճանապարհորդության միջով: Պահելով չափող գավազանը՝ Տերը շրջանցեց 1000 կանգուն, մոտավորապես մեկ երրորդ մղոն: Այնուհետև, Տերն ու Եզեկիելն սկսեցին քայլել ջրի միջով, որի մակարդակը չէր գերազանցում ծնկների բարձրությունը:
Տերը շարունակում էր առաջ մղել մարգարեին դեպի գետի խորքերն ու հեռուները: Անցնելով հաջորդ 1000 կանգունը՝ ջրի մակարդակը հավասարվեց ծնկներին եւ շարունակաբար բարձրացավ: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է տեղի ունենում այստեղ. Եզեկիելը քայլում էր դեպի ապագա՝ մեր ժամանակներ:
Այսօր քրիստոնյաներն ապրում են այս տեսիլքի գետի վերջին 1000 կանգուններում: Մենք գտնվում ենք ջրերի վերջին հատվածում, և Եզեկիելն ասում է, որ երբ նա գնաց այս հատվածի եզրին, ջուրը նրա համար դարձավ չափազանց խորը եւ ճնշող: «Մի գետ, որով չկարողացայ անց կենալ, որովհետեւ ջրերը յորդել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ որ չէր կարելի անց կենալ» (47.5): Այլ կերպ ասած, ջուրը ծածկում էր նրան ամբողջապես:
Հին Կտակարանի բոլոր մարգարեները Քրիստոսի մասին սահմանափակ պատկերացումներ ունեին: Ինքը՝ Հիսուսը, մեզ ասում է. «Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, որ շատ մարգարէներ եւ արդարներ ցանկացան տեսնել ինչ որ տեսնում էք՝ եւ չտեսան, եւ լսել ինչ որ լսում էք՝ եւ չլսեցին» (Մատթեոս 13.17): Տերն այս մարգարեական տեսիլքում բացահայտում է, որ հենց վերջին օրերին Հիսուս Քրիստոսի եկեղեցին ավելի փառավոր, հաղթանակած կլինի, քան՝ իր ողջ պատմության ընթացքում: Տիրոջ իրական մարմինը չի պատրաստվում թուլանալ և ընկճվել. այն չի պատրաստվում նվազել մարդաքանակով կամ անկում ապրել իր հոգևոր հեղինակությամբ: Ո՛չ, Նրա եկեղեցին աչքի կընկնի զորության և փառքի բոցով: Եվ այն վայելելու է Հիսուսի լիակատար հայտնությունը, որը որևէ մեկը երբևէ չի կարողացել լիակատար բացահայտել:
Եզեկիելը գրում է. «Եւ պիտի լինի, որ նորա վերայ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդիից մինչեւ Ենեգլայիմ ուռկաններ փռելու տեղ պիտի լինի. նորանց ձկներն ըստ տեսակին են լինելու, մեծ ծովի ձկներին չափ խիստ շատ են լինելու» (47. 10)։ Եզեկիելն ասում է, որ հավատացյալներից կազմված՝ Տիրոջ Հարսը լողալու է Տիրոջ ներկայության բարձրացող ջրերում, և Աստծո ներկայությունն իր ժողովրդի մեջ զորանալու է մինչև վերջ:
Տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մեջ մենք տեսնում ենք Տիրոջ մարգարեությունների որոտումները. «Իմ գետը կբարձրանա, և ամեն ինչ շունչ կառնի այնտեղ, որտեղ հոսում է այն»: Տեսնում եք, որ կյանքի գետը, որը կվարարի հենց Տիրոջ գալուստից առաջ, կյանք կբերի այնտեղ, ուր կհոսի:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը