Կա երկու օրենք․ մեկը՝ հին, մյուսը՝ նոր, մեկը՝ Մովսեսի, մյուսը՝ Հիսուս Քրիստոսի, մեկը մեղքի ու մահվան օրենք, մյուսը՝ Կյանքի Հոգու օրենքը։ Մեկը տրված էր որպես ուղերձ՝ գրված քարե տախտակների վրա, մյուսը՝ անձամբ Ինքն Աստված՝ Սերը մեր մեջ։

- Մահվան ու մեղքի օրենքը

Մովսեսի օրենքը մեզ հստակ հասկացնում է, որ մենք բոլորս մեղավոր ենք ու զրկված Աստծո փառքից, դրա պատճառով չենք խուսափի հավիտենական մահից։ Մեղքի ու մահվան օրենքի համաձայն՝ ոչ ոք չի կարող մտնել խոստացված երկիր՝ չի մտնի Երկնքի արքայություն․․․ Օրենքի համաձայն՝ մենք բոլորս մեղավոր ենք․․․ Այսպես ձեռագիր օրենքը՝ գիրը, մեզ չի կարող արդարացնել անգամ մեկ անգամ․․․ Եթե սիրում ենք գրի օրենքը, մեր վերջը եկել է, մենք մեռած ենք հոգևորապես, հոգեպես ու ֆիզիկապես․․․ Դրա համար Տերն ասաց․«Մեռելները թող թաղեն մեռելներին»։

- Կյանքի Հոգու Օրենքը։

Ի՞նչ է անում Կյանքի Հոգու Օրենքը։ Կյանքի Հոգու օրենքը Ինքը Կյանքի Հոգին է, Ինքը Հիսուս Քրիստոսն է մեր միջև և մեր մեջ։ Նա մեզ տալիս է հավատք, հույս, սեր փրկության ու արդարացման համար։ Եվ եթե ապրում ենք կենդանի Աստծո հավատքով, ապա կենդանի կլինենք հավատքով, հույսով ու սիրով Տիրոջ նկատմամբ․․․ Եվ սիրով հարություն կառնենք․․․

«Եւ այն ամեն բաներիցը, որ Մովսէսի օրէնքովը չ’կարողացաք արդարանալ, սորանով ամեն հաւատացողը կ’արդարանայ» /Գործք․ առ․ 13․39/։

«Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն՝ ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը։ »/Հռոմ․ 8․2/։

Ջոն Լեյկ

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.