Իհարկե, «եկեղեցի» բառը տարբեր մարդկանց մոտ տարբեր պատկերացումներ է առաջացնում: Որոշները պատկերացնում են հայկական տաճարները, վանքերն ու մատուռները, որոշները՝ ցանկացած շենք, որի վրա խաչ կա` անկախ ազգային պատկանելիության, իսկ որոշների համար էլ եկեղեցին այն շինությունն է, որտեղ մարդիկ հավաքվում են Աստծուն պաշտելու: Չհերքելով վերը նշված կարծիքներից որևէ մեկը` ցանկանում ենք ավելի շատ ուշադրություն դարձնել աստվածաշնչյան տեսակետին, քանի որ, եթե կարողանանք այդ բառի սկզբնական իմաստն ու կիրառման նշանակությունը հասկանալ, ավելի պարզ կդառնա դրա իմաստը մեզ համար այսօր:

Մենք գիտենք, որ Նոր Կտակարանի բնօրինակ լեզուն հունարենն է, և գրողները, բնականաբար, չէին կարող նոր բառեր հորինել իրենց գրվածքների համար և պետք է գործածեին արդեն գոյություն ունեցող բառերը, փորձելով լավագույնս արտահայտել իրենց ասելիքը: Հայերեն «եկեղեցի» թարգմանված բառի հունարեն համարժեքը «էկլեսիա» բառն է: Որտեղի՞ց է այն ծագում, և ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

Հին Հունաստանը և հունական հասարակությունն ու մշակույթը համարվում են ժողովրդավարության կամ դեմոկրատիայի բնօրրանը: Եվ գուցե դա իրավմամբ այդպես է: Երբ ամեն անգամ որևէ լուրջ հարց էր առաջանում, որ պետք էր քննակել և որոշում ընդունել կամ վճիռ կայացնել, անտիկ հույները դա անում էին հետևյալ կերպ. նրանք հրավիրում էին ներկայացուցիչների ժողով, որոնք կարող էին տարբեր մակարդակների լինել, և միասնական քննարկումից հետո քվեարկությամբ ընդհանուր (ձայների մեծամասնության միջոցով) ընդունված որոշումը համարվում էր վերջնական: Նրանք այդ ժողովները կոչում էին էկլեսիա:

Էկլեսիան իրենից ներկայացնում էր կոնկրետ անուն ազգանունով կանչված, կոնկրետ տեղի ու ժամանակի համար հրավիրված և հատուկ նպատակի համար առաձնացված ներկայացուցիչների ժողով: Դա այնքան նման էր քրիստոնեական եկեղեցի հասկացությանը, որ Նոր Կտակարանի գրողները, Սուրբ Հուգուց առաջնորդված, առանց վարանելու այն օգտագործեցին Աստծո ժողովրդին որպես եկեղեցի կամ էկլեսիա նկարագրելու համար:

Այսպիսով, սկզբում եկեղեցի բառը նկարագրում էր Աստծո հավատավոր ժողովրդին, կամ զավակներին, որոնք մեկտեղ էին հավաքվել ոչ թե որևէ ֆիզիկական վայրում կամ ժամանակի մեջ, այլ՝ Քրիստոսում, երբ Աստված նրանց կանչում է իրենց կյանքի որոշակի ժամանակահատվածում: Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ առաջին դարում քրիստոնեական եկեղեցական շենքեր դեռևս չկային և Քրիստոսի եկեղեցին սկբնական դարերում շարունակ հալածանքի է ենթարկվել և ուղղակի չէր կարող շենքեր ունենալ, շատ ավելի հստակ է դառնում, որ խոսքը երբեք էլ չի վերաբերել որևէ տեսակի կառույցին, այլ միայն հավատավոր ժողովրդին:

Գործք Առաքելոց գրքում՝ 2-րդ գլխի 47-րդ համարում գրված է այսպես. «Եվ Տերն օրեցօր փրկվածներին ավելացնում էր եկեղեցուն», որ էկլեսիա բառն է:

Այսպիսով, եթե դու Հիսուս Քրիստոսին ընդունես որպես քո Տերն ու Փրկիչը և Նրա արյունով հավատով մեղքերի թողություն ստանաս, ինքդ էլ կմիանաս Աստծո եկեղեցուն: Եվ անկախ քո գտնվելու վայրից, օրը 24 ժամ կլինես Նրա եկեղեցու, այսինքն՝ ժողովրդի անբաժանելի մի մասը: Իսկ երբ Հիսուսը երկրորդ անգամ վերադառնա Իր եկեղեցուն երկինք տանելու, դու էլ լինելով այդ հրավիրվածների ու կանչվածների մեջ, որպես եկեղեցու լիիրավ անդամ կմասնակցես Երկնային փառավոր ու անվերաջանալի խնջույքին:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.