Christians.am - քրիստոնեական տեղեկատվավերլուծական մեդիահարթակ

Կայքի նպատակներն են՝

  1. Ամենօրյա աշխատանքային գրաֆիկով անդրադառնալ հայկական և համաշխարհային քրիստոնեական նորություններին, անցուդարձին:

2. Ընթերցողին ներկայացնել հոդվածներ և նյութեր, որոնք կընդգրկեն այնպիսի կարևոր բնագավառներ, ինչպիսիք են՝ հոգևոր աճ, հավատք, ընտանիք, եկեղեցի, փրկություն…

3. Կայքի միջոցով փոխանցել Ավետարանի Փրկության պարզ պատգամը:

4. Փոխանցել եկեղեցական հայրերի, հովիվների, քարոզիչների պատգամներ ու ուղերձներ, ապոլոգետիկ նյութեր

5. Կամուրջ հանդիսանալ ՀՀ-ում և Սփյուռքում գործող եկեղեցական ուղղությունների, հարանվանությունների ևեկեղեցիների միջև:

6. Ներկայացնել հանրությանը ուղղադավան եկեղեցիների գործունեությունը

7. Ստեղծել համահայկական աղոթքի, հոգսերի և կարիքների հարթակ՝ հնարավորություն տալով մարդկանց ունենալ անմիջական կապ միմյանց հետ և աջակցել իրար:

8. Ներկայացնել ՀՀ-ում և Սփյուռքում գործող եկեղեցիներին, առաքելություններին և ծառայություններին՝ ցանկության դեպքում կայքում նշելով նրանց գործունեության ոլորտը, հասցեն, կապի միջոցները:

9. Ունենալ TV բլոգ և ներկայացնել վկայություններ, հարցազրույցներ, տեսանյութեր, ռեպորտաժներ, երգեր, ֆիլմեր և մուլտֆիլմեր:

10.   Ունենալ հատուկ նյութեր մանուկների և պատանիների համար:

Կայքն ունի իր առաջ դրած խնդիրներ՝

  1. Ներկայացնել անաչառ և արժանահավատ լուրեր, տեղեկություններ Հայաստանից և արտերկրից՝ ինչպես քրիստոնեական, այնպես էլ հասարակական, մշակութային, գրականագիտական և այլ՝ հանրությանը հետաքրքիր նորություններ:

2. Ապոլոգետիկ նյութերով, հոդվածներով ու պատգամներով նպաստել այցելուների հոգևոր աճին:

3. Կայքի միջոցով տարածել Փրկության Բարի լուրը:

4. Եկեղեցիներին ներկայանալու հնարավորություն տալ և ներկայացնել կայքի միջոցով:

5. Ստեղծել հարթակ՝ մարդկանց կարիքները բավարարելու և իրար օգնելու համար:

Կայքը բաց է ցանկացած առողջ հաղորդակցության և փոխադարձ համագործակցության համար:

Հարգանքներով և քրիստոնեական սիրով՝
Christians.am կայքի խմբագրություն

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.