2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը (COP17), որի գլխավոր կարգախոսն է՝ «Գործել հանուն բնության»։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիան աշխարհի կարևորագույն բնապահպանական պայմանագրերից է, որին միացած են 196 երկրներ։ Նրա նպատակն է պահպանել կենսաբազմազանությունը, ապահովել դրա կայուն օգտագործումը և գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդարացի բաշխումը: 

Այս տարի COP17–ը կհյուրընկալի Հայաստանը, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ աշխարհի ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող տարածաշրջաններից մեկում։ Սա կարևոր իրադարձություն  է Հայաստանի համար․Երևան կայցելեն աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններ, գիտնականներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ և հասարակական կազմակերպություններ։ Կառավարության տվյալներով՝ ակնկալվում է մոտ 10,000–15,000 մասնակից։

Հետաքրքիր է, որ COP17-ի խորհրդանիշը Երևանի կապույտ թիթեռնիկն է՝ Polyommatus eriwanensis, որը հանդիպում է միայն Հայաստանում։

 Լինելու է երկու գոտի՝ կապույտ և կանաչ։ Կապույտ գոտին հիմնական բանակցությունների տարածքն է, իսկ կանաչ գոտին նախատեսված է հանրության համար։              

Քրիստոնեությունը մարդուն ներկայացնում է որպես Աստծո ստեղծագործության խնամակալ։ Աստվածաշնչում մարդուն տրված է պարտականություն «մշակելու և պահպանելու» բնությունը։

«Եվ Տեր Աստված մարդուն վերցրեց և դրեց Եդեմի պարտեզում՝ այն մշակելու և պահպանելու համար»։ Ծննդոց 2:15

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.