Չակ Նորիսը կարատեի աշխարհի չեմպիոն է, ինչպես նաև դերասան, ում անունն այժմ օգտագործվում է՝ որպես անհաղթելի տղամարդկային ուժի հոմանիշ: Նրա մասին տարածված կատակները բազմազան են։ Դրանցից են օրինակ, որ նա, իբրեւ թե, հաշվել է անսահմանությունը՝ այն էլ երկու անգամ, .... որ նա կառուցել է այն հիվանդանոցն, որտեղ ծնվել է, և այլն... Բայց երբ Չակը խոսում է հենց ինքն իր մասին, նա առիթը բաց չի թողնում խոսելու իր հերոսի՝ Հիսուս Քրիստոսի մասին:

Երբ աշխարհը Նորիսին հռչակեց՝ որպես ուժի ամենակարկառուն խորհրդանիշ, Չակ Նորիսն որոշակի տեղեկություններ տրամադրեց իր հավատքի մասին:

«Ես իմ կյանքը հանձնեցի Տիրոջը 12 տարեկանում: Այդ նույն տարիքում էլ մկրտվեցի: Ամեն բան գնալով զորանում էր: Եվ այնժամ, երբ ես պատրաստվում էի գնալ Բիլլի Գրեհեմի կազմակերպած արշավներին, դժբախտաբար, շատ հաճախ ինձ խանգարում էր զվարճանքների աշխարհը։ Այն ոչ միայն խանգարում էր, այլ նույնիսկ կուրացնում ՝ թույլ չտալով կարևորել առաջնային բաներն իմ կյանքում: Հենց դա եղավ պատճառ, որ ես կորցրեցի իմ առաջին ամուսնությունը»:

«Ես շատ բարկացկոտ անձնավորություն էի, և իմ սրտում խորը դատարկություն կար։ Ոչինչ ինձ չէր ուրախացնում։ Այնպես ստացվեց, որ հետագայում ես ամուսնացա աստվածավախ մի կնոջ հետ, ով ամեն առավոտ Աստվածաշունչ էր կարդում։ Որոշ ժամանակ անց նա ինձ ասաց. «Կցանկանաս քեզ համար բարձրաձայն Աստվածաշունչ կարդամ»։ Ես համաձայնեցի, և այդ օրվանից սկսած՝ ամեն առավոտ նա սկսեց կարդալ Աստվածաշունչն ինձ համար։ Ի վերջո ես նրան ասացի. «Կարող ես տալ այն ինձ, որպեսզի ես ինքս կարդամ»։ Այդ օրվանից ի վեր ես սկսեցի կարդալ Աստվածաշունչը։ Ընթերցելով գիրքը՝ Աստված խոսեց ինձ հետ. «Չակ, արդեն բավական ժամանակ է, ինչ դու Ինձանից հեռացել ես. տուն վերադառնալու ժամանակն է»։ Հիմա իմ սիրտը լի է ուրախությամբ»։

«Իմ մայրն՝ իր ամբողջ սրտով և հոգով սիրում էր Հիսուսին, եւ դրանում կասկած չկար: Նա հոգևորապես մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա և իմ մեջ պատասխանատվության զգացողություն սերմանել, որն ինձ հետագայում՝ հասուն տարիքում առավել պետք եկավ: Նա միշտ ասում էր ինձ. «Աստված քեզ համար ծրագիր ունի», և ես չէի հասկանում, թե նա ինչ նկատի ուներ: Իսկ հիմա, կարծում եմ, հասկանում եմ»:

«Ես շատ դերասանների ասում եմ, որ իրենց հավատքը գործի դնեն։ Ես գիտեմ շատ դերասանների, ովքեր փորձում են լինել երջանիկ, բայց ակներև է, որ դա իրենց չի հաջողվում։ Նրանք ինչ֊որ միջոցառումների գնալով՝ փորձում են լցնել իրենց ներքին դատարկությունը։ Ես էլ էի նախկինում այդպիսի կյանք վարում։ Շատ հայտնի մարդիկ այդ դատարկությունն ուզում են լրացնել խմիչքով, թմրանյութերով ու նմանատիպ բաներով։ Բայց դրանք չեն կարող լցնել այդ դատարկությունը, մինչև չգտնեն իրենց ճշմարիտ հավատքը։ Դուք կարող եք տեսնել պայծառություն այն դերասանների աչքերում, ովքեր հավատք ունեն: Իսկ նրանք, ովքեր դա չունեն, նրանց աչքերում խավարն է տիրում: Ուզում եմ բոլորիդ ասել, որ օգտագործեք ձեր հավատքը ու հավատացեք Աստծուն։ Ես արեցի դա եւ այժմ երջանիկ եմ»։

Այսօր Չակ Նորիսը հաճախում է եկեղեցի ու ծառայում Աստծուն։

«Եթե ձեր հոգին բժշկության կարիք ունի, ես ձեզ կասեմ դեղատոմսը. դա Հիսուսի արյունն է։ Շատերն են մոտենում ինձ և ասում. «Չակ, դու ամենահաջողակ մարդն ես աշխարհում, որովհետեւ կարատեյի աշխարհի չեմպիոն և հայտնի դերասան ես։ Իսկ ես նրանց ժպիտով պատասխանում եմ, որ հաջողակ լինելը դրա հետ կապ չունի։ Դրանում եղել է Աստծո կամքը, և ես այդ ամենին հասել եմ Աստծո շնորհիվ»։

Պատրաստեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.