«…ներե՛ք, և ներված կլինե՛ք»: Ղուկաս 6.37

«...ներեցէք եթէ մէկի դէմ բան ունենաք. Որպէս զի ձեր Հայրն էլ՝ որ երկնքումն է, ձեր յանցանքը թողէ ձեզ»: Մարկոս  11.25:

Ներելու կարողությունը պաշտպանում է մարդուն զարկերակային ճնշման առաջացումից և նվազեցնում  հիպերտոնիայի, սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը:

Այս մասին հայտարարել են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները Սան-Դիոգոյում նոր ուսումնասիրությունների արդյունքում.- գրում է bible-facts.ru-ն:

Ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 200 կամավոր, որոնց խնդրել են մի քանի անգամ հիշել իրավիճակներ, երբ վիրավորված են եղել ընկերոջից:

Մասնակիցների կեսին խնդրել են հիշել դեպքեր, երբ նրանք ներել են վիրավորանքը: Հատուկ սարքավորումները ֆիքսել են մասնակիցների արյան ճնշումն ու սրտի զարկը:

Փորձը ցույց է տվել, որ այն կամավորների մոտ, ովքեր հիշել են վիրավորանքներ, որոնք չեն կարողացել ներել, նշվում է արտերիալ ճնշման ամենամեծ աճ:

- Վիրավորանքի ներումը կարող է լինել էֆեկտիվ մեթոդ հիպերտոնիայի ռիսկի կանխարգելման համար,- եզրահանգել էին ուսումնասիրողները:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.