Արցախում ամենապահանջված գիրքը Աստվածաշունչն է
«Արցախպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ 2023թ․ մայիս ամսում և հունիսի առաջին հնգօրյակում Ստեփանակերտում ամենավաճառված գիրքը Աստվածաշունչն է։
«Արցախյան բեսթսելեր» նախագիծը ներկայացնում է ընթացիկ տարվա մայիս ամսում և հունիսի առաջին հնգօրյակում Ստեփանակերտում ամենավաճառված գրքերի հնգյակը:
Առաջին հորիզոնականում Աստվածաշունչն է՝ Հին ու Նոր Կտակարանները:
Երկրորդ տեղում Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» վեպն է:
Երրորդ հորիզոնականում է Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը» վեպն է։
Չորրորդ հորիզոնականում Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» ստեղծագործությունն է։
Եվ վերջապես հինգերորդ հորիզոնականում է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների ժողովածու»-ն: