Մայիսի 30-ին Մայր Աթոռ սբ․ Էջմիածնի Գարեգին Ա կենտրոնում տեղի է ունեցել Աստվածաշնչային գիտելիքների համաբանակային վիկտորինան։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ վիկտորինային մասնակցել են վիկտորինայի 1-ին փոլում առավելագույն միավորներ հավաքած զինվորների 20 թիմեր։

Փայլուն մրցույթի արդյունքում գրանցվել է գերազանց արդյունք՝ 12 թիմ գրավել է 1-ին տեղ, 7 թիմ՝ 2-րդ տեղ և 1 թիմ՝ 3-րդ տեղ։

Մրցույթն ամփոփվել է մրցանակներով և «Տարոնցիներ» ազգային երգի ու պարի համույթի ելույթով։

Վիկտորինայի բոլոր մասնակիցները կմեկնեն ուխտագնացության դեպի Գեղարդավանք և Կեչառիս՝ կազմակերպված ՀԱԸ-ի կողմից։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.