Նոյեմբերի 3-ը նշանակալի օր էր. արդեն 2-րդ անգամ Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների հովիվներն ու ծառայողներն ավետարանիչ Դեյվիդ Հաթաուեյի հետ միասին համախմբվել էին միջեկեղեցական աղոթքի Հայաստանի և հայ ազգի համար։

Այս անգամ աղոթքը կայացավ Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցում։

«Մեզ համար մեծ պատիվ էր հյուրընկալել տարբեր եկեղեցիներից հազարավոր ծառայողների, ովքեր իրենց աղոթքներով կանգնած են մեր երկրի համար։ Մենք հավատում ենք, որ երբ Քրիստոսի մարմինը միաբանվում է, հոգևոր աշխարհում մեծ ճեղքում է լինում»,-ասված է «Կյանքի Խոսք» եկեղեցու ֆեյսբուքյան էջում:

Հ․Գ․Հիշեցնենք, որ առաջին համաժողովը տեղի էր ունեցել սույն թվականի մայիսի 27-ին Դեյվիդ Հաթաուեյի նախաձեռնությամբ Հայաստանի բոլոր հարանվանությունների և եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/wolarm

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.