Ինչպես հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը համատեղ բաց նամակ են հղել Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ խորը մտահգություն հայտնելով Արցախում ադրբեջանական շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ, ընդգծելով միջազգային պատասխանատվության անհրաժեշտությունը՝ ստիպելու Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումները ու Լաչինի միջանցքը բացելու միջոցով դադարեցնել Արցախի շրջափակումը։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլայի եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սքով Սորենսենի կողմից ստորագրված գրությամբ նաեւ մանրամասն ներկայացվում է Արցախի ադրբեջանական շրջափակման արդյունքում տեղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչը դրսեւորվում է սննդի, դեղորայքի, էլեկտրականության եւ վառելիքի մատակարարումների դադարեցմամբ՝ վատթար ազդեցություն ունենալով 120․000 մարդու, այդ թվում երեխաների կյանքի եւ կենսապայմանների վրա։ Էկումենիկ կազմակերպությունների գլխավոր քարտուղարները նաեւ հատուկ անդրադարձել են շրջափակման արդյունքում մարդու հիմնարար իրավունքների շարունակապես ահագնացող խախտումներին։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը ԵՄ-ին Արցախի շրջափակումը վերացնելու եւ մարդու իրավունքները գործնական միջոցներով պաշտպանելու կոչ են արել։

Աղբյուրը՝ https://artsakhpress.am/arm/news/185266/ekexecineri-hamashkharhayin-khorhurdy-borelin-koch-e-arel-veracnel-arcakhi-shrjapakumy-ev-pashtpanel-mardu-iravunqnery.html?fbclid=IwAR1IiimNsdVdMPXB007AjAE1hoGxVwaY8SPFoBN8tm2Ps-eY_dQUczzoOr8

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.