Մխիթարիչը... Դանիել Կոլանդա
Ո՞վ կարող է լինել մեր առավել հավատարիմ ուղեկիցը դժվարությունների մեջ, եթե ոչ Սուրբ Հոգին: Ո՞ւմ բարեկամությունն է առավել արժեքավոր դժվար ժամանակներում, եթե ոչ տիեզերքի ամենահրաշալի, բարի, հավատարիմ և փառահեղ Միակի:
Ամփոփելով ձեր փորձառությունը՝ հիշեք Նրա ընկերակցության անձնական պարգևը և առավել արժեքավոր ներկայությունը ձեր կյանքում։ Կենդանի Աստված Իր Սուրբ Հոգով քայլում է ձեր առջևից, քայլում է ձեր կողքով, պահպանում է ձեզ, հանգչում է ձեզ վրա և ապրում է ձեր ներսում: Էլ ի՞նչ է Ձեզ հարկավոր:
Որքան մեծ է Սուրբ Հոգու ներկայության մեր հայտնությունը, այնքան ավելի մեծ է մեր մխիթարությունը: Եվ որքան մեծ է մեր հարմարավետությունը Նրա մեջ, այնքան ավելի քիչ տառապանք ենք ապրում: Սա, իհարկե, չի նշանակում, որ Սուրբ Հոգին մեզ ազատում է բոլոր ցավերից և աղետներից: Փոխարենը, դա նշանակում է, որ Սուրբ Հոգու մխիթարության խորությունը մեզ թույլ է տալիս պահպանել ոչ միայն մեր ուրախությունն ու բնավորությունը դժվար պահերին, այլև՝ բարգավաճել Քրիստոսում, ինչպես երբևէ:
«Անապատն ու անջուր վայրը կցնծան, և անապատային հարթավայրը կուրախանա ու կծաղկի ծաղկեփնջի պես։ Այն անպատճառ կծաղկի, ուրախությամբ կցնծա և հրճվանքով կբացականչի։Այդ ժամանակ կույրերի աչքերը և խուլերի ականջները կբացվեն։ Այդ ժամանակ կաղը եղջերուի պես կցատկոտի, և համրի լեզուն ուրախությամբ կբացականչի։ Անապատում ջրեր կժայթքեն, և անապատային հարթավայրում՝ հեղեղատներ։ Տապից չորացած երկիրը եղեգնաշատ լճի պես կդառնա, ու ծարավուտ երկիրը՝ աղբյուրների պես։ Շնագայլերի բնակատեղում՝ նրանց հանգստանալու վայրում, կանաչ խոտ, եղեգ ու պապիրուս կաճի» (Ես. 35.1-2, 5-7):
Ինչպե՞ս կարող ենք ունենալ այդքան գունեղ, կենդանի և հուզիչ «վայրի բնություն»: Սուրբ Հոգու մխիթարական և փոխակերպող ներկայության միջոցով է, որ անգամ վայրի տագնապալի բնության մթնոլորտում Սուրբ Հոգու մխիթարությունը մեզ հնարավորություն է տալիս զգալ այնպիսի աջակցություն, որը մենք երբևէ այլ պայմաններում չէինք փորձառի։
Չկա առավել արժեքավոր որևէ բան, քան Աստծո հարատև ներկայությունն է։ Եթե զգում եք, որ հայտնվել եք անապատում, որոշեք ձեզ համար, որ այս դիպվածը դուք կօգտագործեք որպես պատրվակ՝ իմանալու ավելին Սուրբ Հոգու հրաշալի իրականության մասին:
Թարգմանեց Անուշ Վարդումյանը