14 խոսք Բիլլի Գրեհեմից, որ օգնեցին ձևավորել այսօրվա քրիստոնեությունը
«Ես կարդացել եմ Աստվածաշնչի վերջին էջը։ Վերջում ամեն ինչ լավ կլինի»: Բիլլի Գրեհեմ
Բիլլի Գրեհեմը մի քանի տասնամյակ եղել է ամենաազդեցիկ հոգևոր ձայներից մեկը։ Նա քարոզել է միլիոնավոր մարդկանց, հանդիպել ԱՄՆ բոլոր նախագահների հետ՝ սկսած Հարի Թրումանից։ Անցած դարի 50-60-ականներին եղել է քաղաքացիական ազատության պաշտպան։
Ստորև ներկայացված են Բիլլի Գրեհեմի ամենահիշարժան խոսքերց.
Սրբացման մասին՝
«Քրիստոնյա լինելը պարզապես ապաշխարելը չէ։ Այն ամենօրյա գործընթաց է, որի ընթացքում դուք ավելի ու ավելի եք նմանվում Քրիստոսին»։
Գումարի մասին՝
«Վատ բան չկա նրանում, որ մարդիկ հարստություն են ձեռք բերում։ Խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ հարստությունը սկսում է տիրապետել մարդկանց»։
Համարձակության մասին՝
«Համարձակությունը վարակիչ է։ Երբ համարձակ մարդը դիրքավորվում է, շրջապատող մարդիկ զորանում են»։
Դժվարությունների մասին՝
«Բլուրների գագաթները տրված են մեզ տեսարանների և ոգեշնչման համար, բայց պտուղները հովիտներում են աճում»։
Հարմարավետության մասին՝
«Հարմարավետությունն ու հարստությունն երբեք չեն կարողացել հարստացնել աշխարհն այնպես, ինչպես դա արել են աղետները»։
Հասարակության մասին՝
«Եկեղեցու ծխականները նման են ածուխի՝ կրակի մեջ. եթե բոլորը միասին լինեն, կրակը կշարունակվի վառվել, իսկ առանձին լինելու դեպքում բոլորը դանդաղորեն կմարեն»։
Ուրիշներին դատելու մասին՝
«Սուրբ Հոգու պարտականությունը բացահայտելն է, Աստծունը՝ դատելը, իմը՝ սիրելը»։
Ազնվության մասին՝
«Մի՛ հապաղեք, Աստծո առաջ բերեք այն ամենն, ինչ կա ձեր սրտում։ Նա արդեն իսկ գիտի այդ ամենը, բայց չի ուզում, որ ինքներդ կրեք ձեր ցավը կամ ուրախանաք մենության մեջ»։
Հիսուսի մասին՝
«Շատերը հակված չեն իրենց կյանքում «ձեռք բերել» Հիսուսին։ Հիմնական բանն այն է, որ դրա համար ոչինչ պետք չէ վճարել։ Այդպիսի մարդիկ, նույնիսկ, կարող են հռչակել Հիսուսին հավատալու մասին, գնալ եկեղեցի, բայց Հիսուսը նրանց համար միայն ապահովագրություն է, որը վաղուց ձեռք են բերել և, նույնիսկ, չեն էլ հիշում մինչև կյանքի վերջը։ Ի՞նչն է ձեզ խանգարում Նրա աշակերտը լինել»։
Աստվածաշունչ կարդալու մասին՝
«Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը մաքրող աղդեցություն է թողնում ձեր մտքի և սրտի վրա։ Թույլ մի տվեք ոչ մի այլ բանի զբաղեցնել այս վարժության տեղը»։
Աստծո սիրո մասին՝
«Մեղքը տիեզերքի երկրորդ ամենամեծ ուժն է։ Հենց դա Հիաուսին խաչը բարձրացրեց։ Դրան գերազանցող միակ ուժն Աստծո սերն է»։
Ավետարանչության մասին՝
«Գովասանքի մեծագույն ձևը սուրբերի ոտնաձայներն են, որոնք փնտրում են մեռածներին և անօգնականներին»։
Փրկության մասին՝
«Փրկությունն Աստծո ձեռքի գործն է։ Այն կոփված է և աջակցվում է Աստծո կողմից»։
Հույսի մասին՝
«Ես կարդացել եմ Աստվածաշնչի վերջին էջը։ Վերջում ամեն ինչ լավ կլինի»։
Աղբյուրը՝ mirvam.org
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը