Խոնարհությունը երջանկության բանալի
Երջանկությունը գալիս է ներդաշնակությունից, իսկ ներդաշնակությունը` խոնարհությունից: Հիսուսն է խոնարհության մեր մեծագույն օրինակը: Այսպիսով` եթե ցանկանում եք լինել երջանիկ, խոնարհ մարդ, պետք է սովորեք ինքներդ ձեզ հաճախակի հարցնել. «Ի՞նչ կաներ Հիսուսը»:
Երբ հարցնում եք, թե ինչ կաներ Հիսուսը, ձեր պատասխանը միշտ կլինի համեստ, ներդաշնակություն և երջանկություն կառուցող:
Այսպիսով` ի՞նչ է նշանակում գործել Հիսուսի պես:
1. Մի՛ պահանջեք այն, ինչն ըստ ձեզ, ձեր արժանիքն է: Փիլիպպեցիս 2.6 -ում ասվում է. «Որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չ’համարեց Աստուծուն հաւասար լինել»:
Հասկանո՞ւմ եք, թե որքան հակամշակութային է հրաժարվել ինչ-որ մի բանի նկատմամբ ունեցած ձեր իրավունքից: Այո՛, դուք իրավունքներ ունեք, բայց ձեր իրավունքների պահանջելը ձեր կարիքները բավարարելու լավագույն միջոցը չէ: Դուք կարող եք լինել հանդարտ առանց հանձնվելու, դուք կարող եք հասկանալ առանց պահանջելու:
2. Փնտրե՛ք ծառայության ուղիներ: Փիլիպպեցիս 2.7 – ում ասվում է. «Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով»:
Եթե ցանկանում եք նմանվել Հիսուսին, պետք է սովորեք ծառայել:
3. Արե՛ք այն, ինչ ճիշտ է՝ անգամ, երբ դա ցավոտ է: Փիլիպպեցիս 2. 8 -ում ասվում է. «Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ»:
Հիսուսը խոնարհության մեր իրական մարմնավորումն է: Փաստորեն փիլիպպեցիներում ասվում է, որ Հիսուսի խոնարհությունն էր պատճառը, որ «Աստուած շատ բարձրացրեց նորան, եւ նորան մի անուն շնորհեց, որ ամեն անունից աւելի բարձր է» (Փիլիպպեցիս 2.9):
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com