Եսայիա մարգարեն խոսում է մի իրավիճակի մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ Սուրբ Հոգին թափվում է ժողովրդի վրա: Եսայիան մարգարեանում է. «Մինչեւ որ մեզ վերայ հոգի թափուի վերեւից, եւ անապատը պտղաբեր արտ դառնայ, եւ պտղաբեր արտը անտառ համարուի» (Եսայիա 32.15):

Ապա ավելացնում. «Եւ անապատումը կ’բնակուէ իրաւունքը, եւ արդարութիւնը պտղաբեր արտումը կ’նստի» (32.16): Ըստ մարգարեի ՝ Սուրբ Հոգին Իր հետ բերում է նաև մեղքի դեմ դատաստանի ուղերձը: Եվ այդ ուղերձը մարդկանց մեջ արդարություն է սերմանում:

Եսայիան չի խոսում Հոգու մեկանգամյա ներգործության՝ «վերստին ծնունդ»–ի մասին: Եսայիան նկարագրում է մի բան, որը տևական է, շարունակական: Քրիստոնյա սոցիոլոգների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նոր սկսվող արթնության գործընթացները տևում են միջինում 5 տարի և հետագայում գուցե առաջացնում խառնաշփոթ և տարաձայնություններ: Ես գիտեմ որոշ եկեղեցիներ, որտեղ տեղի են ունեցել մեծ արթնություններ, բայց ընդամենը մի քանի տարվա ընթացքում Հոգու զորությունը, ներկայությունը մարել է կամ վերացել: Այդ եկեղեցիները հոգևորապես մեռած են, չոր, ամայի: Այն վայրերը, որտեղ ժամանակին հավաքվում էին 1000 հոգի, այժմ քարանձավային գերեզմաններ են դարձել՝ բաղկացած հիսուն մարդուց:

Եսայիան շարունակում է. «Եւ արդարութեան գործը կ’լինի խաղաղութիւն, եւ արդարութեան արդիւնքը հանգիստ ու ապահովութիւն յաւիտեան։ Եւ իմ ժողովուրդը կ’բնակուէ խաղաղաւէտ բնակարանում, եւ ապահով վրաններում եւ անդորր հանգչարաններում» (Եսայիա 32.17-18):

Սուրբ Հոգին միտված է մաքրելու բոլոր անհանգստությունները, խառնաշփոթությունները և դատապարտումները: Դա կբերի մտքի խաղաղություն, խաղաղություն տանը և Աստծո տանը։ Եվ երբ Աստծո ժողովուրդը Քրիստոսի խաղաղությունն է ունենում, այն հեշտությամբ չի տկարանում. «Բայց կարկուտ է իջնելու անտառի վերայ, եւ խիստ ցած ցածանալու է քաղաքը։ Երանի՜ ձեզ որ ցանում էք ամեն ջրերի մօտ, որ ազատ արձակում էք եզան եւ էշի ոտքերը» (32.19-20):

Եսայիայի այս մարգարեությունը Սուրբ Հոգու մասին է՝ ուղղված Իսրայելին Ոզիայի օրոք: Այնուամենայնիվ, դա վերաբերում է նաև Աստծո այսօրվա ժողովրդին: Փաստն այն է, որ յուրաքանչյուր սերունդ կարիք ունի Սուրբ Հոգու հեղման: Եվ ես հավատացած եմ, որ այսօրվա եկեղեցին դեռ ոչինչ չի տեսել համեմատած այն բանի հետ, ինչ իրականում ցանկանում է իրականացնել Սուրբ Հոգին:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝  worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.