Աստված կարող է  օգտագործել բոլոր բաներն բարին գործելու համար, նույնիսկ՝ ձեր թույլ կողմերը:

Ձեր թույլ կողմերը կանխում են ամբարտավանությունը:

Գիտակցումը, որ դուք կատարյալ չեք, ձեզ կդարձնի շատ ավելի համեստ անձնավորություն: Խոնարհությունը ձեզ շատ ավելի կնմանեցնի Հիսուս Քրիստոսին:

Աստված մեծ բաներ արեց Պողոս առաքյալի մեջ և նրա միջոցով: Բայց Պողոսն իր կյանքում ուներ մի բան, որը նրան հեռու էր պահում ամբարտավանությունից: Նա այն անվանեց «մարմնի խայթ» և խնդրեց Աստծուն, որ վերացնի այն. «Սորա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նորան հեռացնէ ինձանից։ Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում» (Բ Կորնթացիս 12.8-9): Աստծո շնորհը միշտ էլ բավարար կլինի ձեզ համար:

Ձեր թույլ կողմերը օգնում են ձեզ գնահատել ուրիշներին:

Մի՛ սրտնեղեք, եթե չունեք ձեր ցանկացած բոլոր պարգևները, տաղանդները կամ անհրաժեշտ պատասխանները, քանզի դա ձեզ ուղղորդում է գնահատել և կախված լինել ձեր կյանքում գտնվող մարդկանցից, նրանց շնորհներից ու տաղանդներից: Մենք ունենք միմյանց կարիքը: Ձեր թույլ կողմերը կարող են օգնել ձեզ անցնել այն ճանապարհը, որով դուք սովորում եք ապրել աստվածաշնչորեն: Աստվածաշունչն ասում է Ա Կորնթացիներ 12.22-ում. «Այլ մանաւանդ մարմնի այն անդամները՝ որ երեւում են թէ տկարագոյն են, նորանք հարկաւոր են»:

Ձեր թույլ կողմերը ձեզ դարձնում են ավելի կախյալ Աստծուց:

Բ Կորնթացիներ 12.9 – ի մեկ այլ թարգմանության մեջ ասվում է. «Ես քեզ հետ եմ և դա այն է, ինչ ձեզ հարկավոր է: Իմ ուժը լավագույնս դրսևորվում է թույլ մարդկանց մոտ»: Եթե թուլություններ չունենայիք, չէիք մտածի, որ Աստծո կարիքն ունեք: Դուք ձեր կյանքը կանցկացնեիք` ինքնաբավ լինելով: Պողոսն ասում է. «Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում։ Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տակարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ» (Բ Կորնթացիներ 12.9-10):

Ձեր թույլ կողմերը առաջնորդում են ձեզ ծառայության:

Աստված չի ցանկանում ծառայել միայն ձեր ուժեղ կողմերի միջոցով: Նա նաև ցանկանում է օգտագործել ձեր թույլ կողմերը: Աստված «մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք ինքներս էլ կարողանանք մխիթարել ցանկացած դժվարության մեջ գտնվողներին այն մխիթարությամբ, որը մենք ինքներս ենք ստանում Աստծուց» (Բ Կորնթացիներ 1.4): Այն բանից հետո, երբ Աստված օգնում է ձեզ անցնել խնդրի միջով, դուք ևս կկարողանաք օգնել մեկ ուրիշին, ով գտնվում է միևնույն դժվարության մեջ:

Նա այն Աստվածն է, Ում դուք ծառայում եք: Նա հյուսում է ձեր կյանքի նույնիսկ վատ կողմերը՝ բարիք ստանալու համար: Աստված կօգտագործի ձեր թուլությունը ձեզ ավելի շատ Հիսուսին նմանեցնելու համար, քանի որ դուք կախված եք Նրանից և հավատացյալների մեծ ընտանիքից:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.