Ես վստահ եմ, որ Քրիստոսի հետ քայլելու առաջին օրերին Պողոսն ապրում էր ծանր ժամանակներ: Հավանաբար, ինչպես մեզանից շատերը, նա հույս ուներ, որ եթե ուղղակի վստահեր Տիրոջը, պաշտպանված կլիներ բոլոր դժվարություններից:

Երբ Պողոսն առաջին անգամ բանտ նետվեց, նա հավանաբար աղոթում էր փրկության համար. «Տե՛ր, բացիր բանտի դռները և հանի՛ր ինձ այստեղից Ավետարանի համար»:

Հավանաբար նա փորձում էր իր հավատքը՝ հայտնվելով առաջին անգամ նավաբեկության մեջ: Եվ հնարավոր է՝ քարկոծված լինելով առաջին անգամ, նրա մոտ հարց առաջացավ Աստծո՝ Իր Խոսքը պահելու ունակության մասին. «Տե՛ր, Դու խոստացել ես պաշտպանել ինձ: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ եմ ես անցնում այս սարսափելի փորձություններով»:

Բայց ամեն ինչ ավելի էր վատանում Պողոսի համար: Գրությունը չի տալիս ապացույց, որ առաքյալը երբևէ ընդմիջում ուներ իր փորձություններից:

Մտածում եմ՝ երկրորդ նավաբեկության ժամանակ Պողոսը պետք է որ մտածեր. «Ես գիտեմ, որ Տերը բնակվում է իմ մեջ, և Նա ունի պատճառներ այս փորձությունների համար: Նա ինձ ասաց.«Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են» (Հռոմեացիս 8.28): Եթե այսպես Նա Քրիստոսի կյանքը հայտնում է իմ մեջ, թո՛ղ այդպես լինի: Կխեղդվեմ կամ կլողամ, իմ կյանքը Նրա ձեռքերի մեջ է»:

Իր երրորդ նավաբեկության ժամանակ Պողոսը հավանաբար ասաց. «Նայե՛ք ինձ, բոլոր հրեշտակնե՛ր փառքի մեջ: Նայե՛ք ինձ, դժոխքի բոլոր զզվելի դևե՛ր:  Նայե՛ք, եղբայրնե՛ր ու մեղավորնե՛ր: Ես մեկ անգամ ևս գնում եմ խոր ու մութ ջրերի մեջ: Ես ուզում եմ, որ իմանաք՝ մահը չի՛ կարող հետ պահել ինձ: Աստված ասաց ինձ, որ ես դեռ չեմ ավարտել. դրա համար  չեմ հանձնվում: Ես չեմ հարցնելու իմ Տիրոջը, թե ինչու եմ անցնում այս փորձությունների միջով: Ես ուղղակի գիտեմ, որ այս մահացու իրավիճակը վերջնական արդյունքում կտանի Աստծո մեծ փառքին: Նայե՛ք. իմ հավատքը ոսկու պես մաքուր է դուրս գալու»:

Այլ խոսքերով՝ մեր մահկանացու իրավիճակները կանչված են դառնալու մեր անձնական պայքարի ավարտը: Մեր Հայրը մեզ տանում է այնտեղ, որտեղ մենք սկսում ենք հասկանալ, որ պետք է Քրիստոսին վստահենք լիովին կամ մենք երբեք չենք անցնի այդ փորձությունը: Տերն ուզում է, որ մենք ասենք. «Հիսո՛ւս, եթե Դու չազատես ինձ, այս ամենն անիմաստ է: Ես ապավինում եմ Քեզ: Դու Ինքդ ամեն բան կանես»:

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Աղբյուրը՝ facebook.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.