Մենք չենք կարող պատշաճ կերպով ծառայել Հիսուսին, քանի դեռ չենք գիտակցել Նրա սիրո խորությունը մեր նկատմամբ: Ինչպես գրում է Հովհաննեսը, «Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ» (Ա Հովհաննես 4.19): Մենք ամբողջապես պետք է ընդունենք Տիրոջ սերը մեր սրտերում, և կարևոր է, որ մենք սիրենք Նրան փոխադարձաբար:

Այս մասին գեղեցիկ ներկայացված է մի կնոջ պատմության մեջ, ով եկել էր այն ընթրիքին, որին մասնակցում էր Հիսուսը.

«Փարիսեցիներից մէկն աղաչում էր նորան, որ հաց ուտէ իր հետ. Եւ նա մտաւ Փարիսեցիի տունը սեղան նստեց։ Եւ ահա այն քաղաքումը մի կին կար, որ մեղաւոր էր, երբոր իմացաւ, թէ նա Փարիսեցիի տանը սեղան է նստած, մի շիշ անուշահոտ իւղ բերաւ։ 38 Եւ նորա ոտների մօտ նորա ետեւից կանգնած, լաց էր լինում, եւ սկսեց արտասունքով նորա ոտները թրջել, եւ իր գլխի մազերովը սրբում էր, եւ նորա ոտները համբուրում էր, եւ իւղովն օծում» (Ղուկաս 7.36-38):

Սա Աստծո Խոսքի ամենահուզիչ տեսարաններից մեկն է: Հավանաբար այս «անբարո կինը» դադարեցրել էր ընթրիքի երեկոն, որը կազմակերպվել էր հոգևոր բարձրաստիճան առաջնորդի կողմից: Դա անհարմար մի պահ էր, բայց այստեղ ամեն բան ցույց է տալիս Հովհաննեսի հետևյալ արտահայտությունը. «Մենք սիրենք Նրան, քանզի Նա առաջինը սիրեց մեզ»:

«Երբ [Հիսուսին] հրավիրած փարիսեցին տեսավ դա, ինքն իրեն մտածեց. «Եթե Այս մարդը մարգարե լիներ, Նա կիմանար, թե ով է Իրեն դիպչող կինը»: Հիսուսը պատասխանեց նրան. «Սիմո՛ն, ես քեզ ասելու բան ունեմ»: Սիմոնը պատասխանեց. «Ասա՛, Վարդապե՛տ»:

«Մի փոխ տուող երկու պարտական ունէր, մէկը հինգ հարիւր դահեկան էր պարտական եւ միւսը յիսուն։ Եւ երբոր նորանք բան չ’ունէին վճարելու, երկուսին էլ շնորհեց. Արդ նորանցից ո՞րն աւելի կ’սիրէ նորան։ Սիմօնն էլ պատասխանեց եւ ասեց. Ինձ այսպէս է երեւում, թէ նա՝ որ նորան շատ շնորհեց. Նա էլ ասեց նորան. Ուղիղ դատեցիր» (7.39-43):

Հիսուսի կարծիքը Սիմոնի համար պարզ էր: Հիսուսը բացատրում է. «Վասնորոյ ասում եմ քեզ. Սորա շատ մեղքերն իրան թողուած կ’լինին, որովհետեւ շատ սիրեց. Բայց որին որ քիչ կ’թողուի՝ նա քիչ կ’սիրէ» (7.47):

Իր վարած կյանքից հիասթափված՝ այս կինը զգաց Աստծո սիրառատ շնորհն այնքան զորեղ, որ այլ բան չէր կարող անել, քան Հիսուսին փոխադարձաբար սիրել: Այսպիսով, նա նախաձեռնել էր սերը մատնանշող զոհաբերական արարք, որը նրան թանկ արժեցավ: Նախ՝ նա սիրով վճարեց ոչ միայն թանկ յուղի գինը, այլև՝ իր սեփական արժանապատվության: Սեղանի շուրջ նստած մյուս անձինք գուցե ամաչեցին, բայց նրա այս արարքը դարեր անց էլ շարունակում է հիշատակել Փրկչի հանդեպ նրա խորը սերն ու ակնածանքը:

Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.