Այս աշխարհում ամենամեծ թուլությունը անհավատությունն է, ամենամեծ ուժը՝ հավատքը, որ գործում է սիրով:

Սերը, ողորմությունը և շնորհը հավիտյան կապված են հավատքի հետ:

Վախը հակառակ է հավատքին, բայց սիրո մեջ վախ չկա:

Աշխարհը լեցված է վախով, տառապանքներով, խղճի նախատինքով, սակայն հավատքը և սերն իսկապես կարող են հաղթել այդ ամենը. «Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է» (Ա Հովհաննես 5.5):

Աստված հիմնեց երկիրը և մարդկությունը հավատքի ուղիների վրա: Երբ կանգնում ես այդ ուղղու վրա, վախը փախչում է, Աստծո Խոսքը սկսում է գործել, և դու գտնում ես ամուր հիմք:

Բոլոր խոստումները «Նրա մեջ են, այո՛, և Նրանում, ամեն» նրանց համար, ովքեր հավատում են (Բ Կորնթացիներին 1.20):

Երբ հավատք ունես Քրիստոսի հանդեպ, Աստծո սերն այնքան իրական է, որ զգում ես՝ կարող ես անել ցանկացած բան Հիսուսի համար:

Ովքեր հավատում են, սիրում են:  «Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ Նա սիրեց մեզ» (Ա Հովհաննես 4.19):

Ե՞րբ Նա սիրեց մեզ: Երբ ճահճի մեջ էինք:

Ի՞նչ Նա ասաց: «Ներված են քո մեղքերը»:

Ինչո՞ւ Նա դա ասաց: Որովհետև սիրեց մեզ:

Ինչի՞ համար: Որպեսզի կարողանա տանել շատ որդիներ փառքի մեջ (Եբրայեցիս 2.10):

Ի՞նչ մտադրություն ունի Նա: Որպեսզի մենք Իր հետ լինենք հավիտյան:

«Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. Եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը» (Ա Հովհաննես 5.4):

Աղբյուրը՝ facebook.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.