Աստվածաշունչը մեզ ասում է երեք բան հավատարմության և վստահության կարևորության մասին

1. Աստված փնտրում է հավատարիմ մարդկանց

Աստված ֆիզիկապես, հայտնի կերպով, ակտիվորեն Իր վրա է վերցնում նախաձեռնությունը, ում ցանկանում է օրհնել: 2 Մնաց. 16.9-ում ասվում է. «Որովհետեւ Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ»:

Այս խոսքը երկար ժամանակ իմ սիրելի համարներից էր, և ես հասկացա, որ եթե դուք ձեզ դարձնեք հասանելի գործածման համար, Աստված անպայման կգործածի ձեզ: Իսկ եթե բաց լինեք օրհնության համար, Նա ձեզ կօրհնի: Աստված փնտրում է հավատարիմ մարդկանց, ում Նա կարող է գործածել:

2. Հավատարիմ մարդկանց դժվար է գտնել

Աստվածաշնչի Առակաց գրքի 20.6-ում ասվում է. «Շատ մարդ հրատարակում է մարդիս բարերարութիւնը, բայց հաւատարիմ մարդին ո՞վ կգտնէ»: Բազում մարդիկ շատ են խոսում, բայց իրականում նրանք չեն վստահում Աստծուն: Դրա փոխարեն նրանք վստահում են իրենց կրեդիտ քարտին: Նրանք ասում են, թե հավատում են Աստծուն, բայց երբ գործը հասնում է ֆինանսին, առողջությանը կամ աշխատանքին, նրանց վստահությունը Նրա նկատմամբ կորում է ինչ-որ տեղ:

Սաղմոս 53.2-3-ում ասվում է. « Աստուած երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ թէ կլինի՞ արդեօք մէկ իմաստուն՝ որ Աստուծուն խնդրէ։Ամենքը ետ քաշուեցան եւ միասին անպիտանացան, բարի գործող չկայ, մէկն էլ չկա»:

3. Հավատարմությունը օրհնության ու հաղթանակի բանալին է

1 Հովհաննես 5.4-5-ում ասվում է. «Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. Եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը։ 5 Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է»:

Աստվածաշնչի Առակաց 28.20-ում ասվում է. «Հաւատարիմ մարդի օրհնութիւնները շատ են»: Իմ ցանկությունն է, որ ձեր կյանքը լեցված լինի օրհնություններով: Բայց նրա համար, որ ունենաք այդ օրհնությունները, պետք է սովորել լինել հավատարիմ: Աստված ստուգում է ձեր հավատարմությունը տարբեր միջոցներով: Արդյոք թույլ կտա՞ք Նրան ձեզ հոգևոր մակարդակում աճեցնել այնպես, որ լինեք հավատքի մարդ:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.