Պողոս առաքյալը գրում է. «Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ, բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ՝ խաչուածին» (Ա Կորնթացիս 2.2)։

Դու փորձե՞լ ես ճանաչել Հիսուսի ձայնը՝ Նրա ներկայության մեջ հանգիստ նստելով, պարզապես սպասելով: Դու փնտրե՞լ ես Նրան այն բաների համար, որոնք չեն կարող տրվել քեզ գրքերից կամ ուսուցիչներից: Աստվածաշունչն ասում է, որ ամբողջ ճշմարտությունը Քրիստոսի մեջ է, և միայն Նա կարող է այն փոխանցել քեզ՝ Սուրբ Հոգու օրհնության միջոցով:

Քո մտքում կարող է հարց առաջանալ. «Մի՞թե վտանգավոր չէ մտքերը բացել հանդարտ, մեղմ ձայնի առաջ: Թշնամին նույնպես կարող է ներս գալ և ընդօրինակել Աստծո ձայնը՝ խաբելով ինձ: Եվ մի՞թե Սուրբ Հոգին չէ մեր միակ ուսուցիչը»։

Ինչպես Հայրն ու Որդին, այնպես էլ Սուրբ Հոգին ևս հանդիսանում է կենդանի և աստվածային երեք Անձերից մեկը: Աստվածաշունչը Սուրբ Հոգին անվանում է որպես Որդու Հոգի. «Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ» (Գաղատացիներ 4.6): Նա նաև հայտնի է որպես Քրիստոսի Հոգի. «Քրիստոսի Հոգին որ նորանցում էր» (Ա Պետրոս 1.11): «Իսկ եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, նա նորանը չէ» (Հռովմայեցիս 8.9): Սուրբ Հոգին թե՛ Հոր եւ թե՛ Որդու բուն էությունն է՝ ուղարկված երկուսի կողմից:

Կա մի միջոց, որով մենք կարող ենք պաշտպանվել աղոթքի ընթացքում սայթաքելուց: Այդ պաշտպանությունը սպասումն է: Մարմնական ձայնը մշտապես ցայտնոտի մեջ է: Այն ուզում է ակնթարթորեն հատուցում ստանալ, այսինքն զուրկ է համբերությունից: Այն միշտ կենտրոնացած է ինքն իր վրա, քան Տիրոջ՝ մշտապես ձգտելով մեզ դուրս բերել Աստծո ներկայությունից:

Թշնամու ձայնը նույնպես համբերատար է, բայց միայն ինչ-որ պահի: Այն կարող է լինել մեղմ, քաղցր, վստահեցնող և տրամաբանական: Բայց եթե մենք փորձարկենք այն, պարզապես սպասելով, այսինքն` միանգամից չգործելով՝ տեսնելու, թե դա արդյո՞ք Տիրոջ ձայնն է. այն պոռթկուն կերպով կբացահայտի իրեն: Այդ ձայնը կդառնա տգեղ ու պահանջկոտ՝ մեզ հակառակելով և դատապարտելով:

Ահա թե ինչու Աստվածաշունչը կրկին հորդորում է. «Սպասի՛ր Տիրոջը. սպասի՛ր Նրան, սպասի՛ր»: Մեր սպասման ընթացքում է, որ մնացյալ ձայները բացահայտվում են, հոգնում ու հեռանում: Մենք պետք է սպասենք, միայն ու միայն, սպասենք, որպեսզի երկինքն ու դժոխքը իմանան, որ մենք չենք հանձնվելու մինչև Տերը Իր ձեռքը չվերցնի իրավիճակը:

Հեղինակ՝ Դեյվիդ Ուիլկերսոն
Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.