Պատմություն անհաջողակի մասին
Տասնյակ տարիներ շարունակ թռիչք բարձրությունը ձողի վրայով թե սպորտ դպրոցներում, թե համալսարաններում եղել է երկու տեսակի՝ ոտքերով դեպի առաջ և մկրատաձև: Նույնիսկ օլիմպիադաների ժամանակ բոլոր մարզիկները օգտագործում էին այս երկու ձևերը:
Երբ օլիմպիական չեմպիոն Դիք Ֆոսբերին սովորում էր դպրոցում, նրա սպորտային հաջողությունները միջինից էլ ցածր էին: Նա չէր կարողանում թռչել անգամ 1.5 բարձրությամբ դրված ձողի վրայով: Բայց մի անգամ, իր անհաջողության մասին մտածելով, հանկարծ նրա մեջ ծագում է միտք՝ թռչելու մեկ այլ ձևով:
«Եթե ես չեմ կարողանում թռչել ոտքերս դեպի առաջ, ապա պետք է մեկ այլ ձև գտնել, օրինակ, թռչել գլխով առաջ»,- մտածում է նա և երբ սկսում է թռչել այդ նոր ձևով, ամեն բան կարծես թե լավ է ստացվում: Արդեն բարձր դասարաններում Դիքը թռչում էր 2 մետր բարձրության վրա դրված ձողի վրայով: Այսպես է ծնվել սպորտում գլխով դեպի առաջ թռիչքը, որը հետագայում կոչում են հենց իր անվամբ՝ Фосбери-флоп:
1968թ-ին մարզիկը ոսկե մեդալի է արժանանում օլիմպիական խաղերում՝ իր հայտնաբերած թռիչքի տեսակով հաղթահարելով 2.24 մետր բարձրություն: Չորս տարի անց, հաջորդ օլիմպիական խաղերին արդեն 40 մասնակից մարզիկներից 28-ը թռչում էին գլխով դեպի առաջ:
Այսօր մեզնից շատերը չենք կարողանում մեր կյանքերում ինչ-որ բարձրություն վերցնել: Հնարավոր է՝ դրա համար մենք պետք է նայենք իրավիճակներին մեկ այլ տեսանկյունից: Եթե Դիքը այն ժամանակ հանձնվեր իր դպրոցական անհաջողություններից, ապա հիմա հայտնի գովազդատուները նրան նկարահանելու համար չէին վճարի ահռելի գումարներ:
Հիշեք աստվածաշնչյան պատմությունը հավատարիմ ու չհանձնվող ընկերների մասին: Երբ նրանց ընկերը հիվանդ պառկած էր, իսկ Հիսուսի մոտ մտնելն անհնար էր դռնով, նրանք չհանձնվեցին, այլ մտածեցին ու գտան ներս մտնելու մեկ այլ տարբերակ՝ տանիքից:
Այնպես որ, մի՛ հանձնվեք, ինչպիսի իրավիճակում էլ լինեք: Միշտ կա ելք, պարզապես մեկ այլ, նոր հայացք գցեք ձեր իրավիճակի վրա:
Հեղինակ՝ Ռոման Սավոչկա