«Եվ ոչ միայն այսքան, այլ նեղությունների մեջ էլ պարծենումենք. գիտենալով որ նեղությունը համբերություն  էգործում,

Համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս.

Հույսն էլ չէ ամաչեցնում. Որովհետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրվեցավ մեզ»։ (Հռոմեացիս 5.3-5)

Ես Ժիլբերտ Տուհաբոնյան եմ, և ես վազորդ եմ։ Վազքը իմ թերապիան է։

Այն իմ ազատությունն է և ինձ դարձնում է երջանիկ։

Իմ մականունը Տումագո է։ Տումագո նշանակում է փոշու հատիկ, էներգիա։ Այդպես ինձ անվանել է տատիկս` ասելով հետևյալ խոսքերը.  «Տեսե՛ք այս տղային։ Նա սլանում է քամու պես։ Նայե՛ք նրան`կարծես փոշու հատիկ լինի»։

Երբ ես մանուկ էի, ծնողներս չունեին փոխադրամիջոց։ Եվ ես ամեն օր քայլելով կամ վազելով անցնում էի 5 մղոն, որպեսզի հասնեի դպրոց։ Ես այդ շրջանում փորձ էի ձեռք բերում։ Այդ ամենը ինձ դուր էր գալիս։ Ես Աֆրիկայի Բուրունդի շրջանից եմ։ Այն գտնվում է Ռավանդայի հարավային մասում։

Հոկտեմբերի 21, 1993թ: Սա այն օրն է, որը երբեք չեմ մոռանա կյանքիս ողջ ընթացքում։ Այդ օրը Հուտտուի նախագահի միջնորդությամբ Տուտսի ծայրահեղականները հարձակվեցին մեր տարածաշրջանի վրա։ Նրանք սպանեցին մեր դպրոցի ուսուցչին ու աշակերտներին։ Նրանք ուզում էին համոզված լինել, որ ոչ ոք ողջ չի մնացել այդտեղ։ Ես փորձեցի փախչել ու թաքնվեցի դպրոցի ներսում։  Նրանք բոլորին կապեցին և դուրս հանեցին։ Շատ սարսափելի ձևով էին մարդկանց հետ վարվում։

Այդ պահին ես լսեցի մի ձայն, և այդ ձայնը շատ ուժգին էր։ Չէի հասկանում, թե որտեղից էր գալիս այդ ձայնը։ Բայց ձայնն ինձ ասում էր՝ հանգիստ եղի՛ր և լուռ մնա՛։ Նրանք պայթեցրին շենքը, և ես իմ աչքերով տեսա, թե ինչպես էին զոհվում իմ դասընկերները, դպրոցում գտնվող մարդիկ։ Եվ ես սպասում էի, որ շուտով իմ հերթն էլ կհասնի, և ես էլ կմահանամ։

Ութ ժամ անց ես նորից ձայն լսեցի։ Այդ ձայնն ասաց ինձ. «Քեզ բան չի պատահի»։ Չէի կարողանում հասկանալ, թե որտեղից էր գալիս այդ ձայնը։ Այդ ընթացքում ես միայն այս խոսքերն էի ասում. «Աստված ի՛մ, ների՛ր ինձ»։ Այդ պահին ես փորձեցի հավաքել ինձ և կոտրեցի պատուհանը, այդ մարդիկ դրսում էին։ Եվ հրաշք տեղի ունեցավ։ Ես անցա նրանց կողքով, և նրանք չնկատեցին ինձ։

Եվ ես կարողացա փախչել այդտեղից։ Ուշ ժամ էր, ես շատ վատ վիճակում էի, բայց Աստված փրկեց ինձ։ Այդ ձայնն առաջնորդեց ինձ ողջ ընթացքում։ Ես հասա հիվանդանոց և այնտեղ բուժում ստացա։ Ես երրորդ աստիճանի այրվածքներ էի ստացել։ Անգամ երևում էին իմ ոսկորները։ Ես ահավոր ցավերի մեջ էի։

Իմ դժվարության մեջ ինձ օգնական եղավ Աստվածաշունչը։ Ես սկսեցի կարդալ այն,  ուսումնասիրել հատված առ հատված, որպեսզի ստանայի իմ հարցերի պատասխանները։  Եվ ես կարողացա ներել, մոռանալ այն մարդկանց, ովքեր ցանկացել էին սպանել ինձ։

Ես հավատում եմ, որ Աստված իրական է։ Նա իմ զորություննէ։ Իմ ամեն ինչն է։ Ես շարունակում եմ լսել Նրա ձայնը։ Եվ Նա միշտ առաջնորդում և ասում է ինձ, որ բարիք անեմ, առաջնորդվեմ ճշմարտությամբև օգնեմ մարդկանց, ովքեր կարիքի մեջ են։ Դա է Նրա ամեն օրվա կոչը ինձ։

Աստված ցանկացավ, որ ես ողջ մնամ, որպեսզի բաժնեկցեմ այս պատմությունը և Իր խոսքն ամբողջ աշխարհին։ Երբ լսեք կամ կարդաք իմ պատմությունը, հիշե՛ք, որ իմ կյանքը բաժանված է 3 փուլի.

1. Վազք փոքր հասակում Աֆրիկայի Բուրունդի շրջանում,

2. Վազք հանուն կյանքի գոյատևման,

3. Իսկ հիմա ես վազում եմ հանուն ուրախության։

Մենք պետք է վազենք հանուն ուրախության և անենք այն, ինչ կամենում է Աստված։

Աղբյուրը՝ godlife.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.