«Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը. Քանի որ եթե փորձվելով ընտիր գտնվի  կյանքի պսակը կառնի,  այն որ Տերը խոստացավ իրան սիրողներին» /Հակոբոս 1․12/։

Չորս տարեկանից Հիսուսը և ամերիկյան ֆուտբոլը իմ կյանքի գերակշիռ մասն էին կազմում։ Կիրակիները իմ ընտանիքի կյանքում ամենախառնաշփոթային ու քաոսային օրերն էին լինում։ Որպես երեխա՝ ես ստիպված էի ընտրել՝ ի՞նչն եմ ես ավելի կարևորում կիրակի օրերին՝ Հիսո՞ւս, թե՞ ամերիկյան ֆուտբոլ։

12 տարեկանում իմ առջև նպատակ դրեցի ստանալ կրթաթոշակ, խաղալ ԱՄՆ-ի ֆուտբոլի առաջին դիվիզիայում կամ խաղալ կանադական կանանց ազգային թմում։ Ես զգում էի, որ իմ երազանքի իրականացման ճանապարհին եմ։ Երկու տարի անց բազում պարապմունքներից հետո ես դարձա «Օնտարիո» թիմի անդամ։ Հայրս հպարտ էր ինձանով։ Սակայն ես պատրաստ չէի նրան, թե ինչ տեղի կունենա դրանից հետո։

16 տարեկանում առաջին դիվիզիայի խաղացող էի, բայց ես վթարի հետևանքով վնասվածք ստացա։ Ինձ ասացին, որ գոտկային հատվածի ողային դիսկերը խախտվել են, և ես այլևս չեմ կարող ֆուտբոլ խաղալ, քանի որ դա վնաս կլինի իմ մեջքի համար։ Ես սկսեցի հանձնվել։ Ֆուտբոլը իմ կյանքի իմաստն էր։ Մինչև ավագ դպրոցի վերջին տարին ես այդ հուսահատության մեջ էի, սակայն թերապիայով զբաղվելուց հետո կրկին սկսեցի մոտիվացվել։ Մեջքիս վնասվածքները սկսեցին կազդուրվել, և իմ հույսը վերադարձավ։

Կրթաթոշակով ես ընդունվեցի «Յորք»-ի համալսարան։ Այնտեղ առաջին տարիս հուսալքված էր, քանի որ ես հաճախակի շատ ցավեր էի ունենում։ Արդյունքում՝ ես սկսեցի իմ հավատը լրջորեն գործածել և միացա «Athletes in Action» կազմակերպությանը։ Երրորդ տարում ես միացա ազգային վարժանքի ճամբարին։ 4 տարվա ընթացքում ընդհանուր հաշվով ես համալսարանական 22 խաղ եմ խաղացել։

Ֆուտբոլի հանդեպ իմ սերը ես հավասարեցրի Հիսուսի հանդեպ սիրո հետ։ Իմ ֆիզիոթերապևտը ինձ հույս տվեց, երբ ես հուսալքված էի և մոտիվացրեց ինձ, բայց ես իմ մոտիվացիան ստանում էի նաև Աստծուց, Ով իրապես անսահման սիրում էր ինձ և երբեք չէր լքի։

Աստված ցույց տվեց ինձ, որ իմ տաղանդներն ու Հիսուսի հանդեպ սերը առավել մեծ ծրագրի հատված են, և այդ սպորտը միայն ինձ համար չէ։ Երբ ֆուտբոլը նպատակային դարձավ ավելի քիչ ինձ համար, Աստված դարձավ նրա տեղում։ Ես սկսեցի տեսնել այն գեղեցկությունը, թե ինչպես իմ սպորտաձևը կարող է մարդկանց բերել դեպի Հիսուսը՝ վնասվածքներով, թե առանց։ Ես սկսեցի հավատալ, որ Հիսուսը օգտագործում էր իմ տաղանդը  թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս, որպեսզի գրավի նրանց կյանքերը, ովքեր ինձ շրջապատում էին։

Թեպետ ֆուտբոլը իմ կյանքի կարևորագույն մասն էր կազմում, Աստված շարունակում էր իմ կյանքի ուրիշ բնագավառներում զարգացնել և օգտագործել ինձ։ Նա օրհնեց ինձ կյանքի ընկերով, ով ոչ միայն ինձ էր սիրում, այլ նաև Հիսուսին։ Նա դարձավ իմ երկար աղոթքների պատասխանը։ Ես իմ եկեղեցին գտա Տորոնտո քաղաքում և ջրով մկրտվեցի։

«Տիրոջից է մարդու քայլերի հաջողությունը, ուստի մարդ ինչպե՞ս է հասկանում իր ճանապարհը» /Առակաց 20․24 /։

Կլինեմ դաշտում, թե՝ ոչ, ես գիտեմ, որ Տերը մեծ ծրագիր ունի ինձ համար։ Ճանապարհին ինչ էլ տեղի ունենա, ես հավատարիմ կմնամ Աստծուն։

Առակաց 3․5․«Տիրոջն ապավինիր  քո բոլոր սրտով, և քո հասկացողությանը մի վստահիր»։

Շատ հեշտ է որոշում կայացնել, բայց մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք այդ որոշումները Աստծուն կհաճեցնեն, թե՝ ոչ։ Աստված չի ցանկանում արգելել մեզ անել այն, ինչով մենք ցանկանում ենք զբաղվել։ Նա մեզ տվել է հնարավորություններ և տաղանդներ, որոնք մենք պետք է ճիշտ օգտագործենք։

Աղբյուրը՝ theplayerstestimony.com

Թարգմանեց Դիանա Խաչատրյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.