Երբեք մի՛ հանձնվեք․․․
Մի տղայի ոտքը ծնվելիս կարճ էր մյուսից 6 սմ-ով։
Բժիշկները մեկ անգամ չէ, որ նշել էին՝ եթե երեխան քայլել սովորի, դա արդեն ավելին է։
Նա մեծացավ ու դարձավ ֆուտբոլի կրկնակի չեմպիոն։ Երկո՜ւ անգամ։
Երկրորդ տղայի մոտ արձանագրել էին սրտի ռևմատոիդ, քրոնիկական հիվանդություն, և նրան ազատել էին դպրոցի ֆիզիկայի դասերից։
Հետագայում նա դարձավ հոկեյի աշխարհի չեմպիոն։ 8 անգա՜մ։
Եվս մեկ 11 ամյա տղա տառապում էր հորմոնային անբավարարվածությամբ և հետ էր մնում իր հասակակիցներից։ Նա կարճահասակ էր ու շատ նիհար։
Բայց ո՞վ կմտածեր, որ ապագայում նա պետք է դառնար ՖԻՖԱ-յի լավագույն ֆուտբոլիստը և 7 անգամ արժանանար «Ոսկե գնդակ» մրցանակին։
Չորրոդ տղան 21 տարեկան էր, երբ նրան ասացին, որ ունի երկու տարվա կյանք։ Սակայն նա ապրեց 76 տարի, իսկ նրա գրած գիրքը դարձավ բեսթսելլեր և վաճառվեց տասնյակ միլիոն օրինակով։
Գարինչա՜, Վալերի Խառլամո՜վ, Լիոնել Մեսսի՜...
Հ․Գ․ Իսկ Աստվածաշունչն ասում է․«Նա էլ ասեց. Այն բաներն որ կարելի չեն մարդկանց մօտ, կարելի են Աստուծոյ մօտ» /Ղուկաս 18․27/։ Այնպես որ «Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով» /Փիլիպպեցիս 4․13/։