Վերջերս հաճախ եմ մտածում, թե որքան յուրահատուկ ու տարբեր են մարդիկ աշխարհում։ Շատ հետաքրքիր է մարդուն արարել Աստված։ Մարդկության մեջ ոչ ոք մյուսին նման չէ։ Աստված ամեն մեկիս տվել է տարբեր տաղանդներ, առանձնահատկություններ։ Եվ մենք կարող ենք ազդեցություն ունենալ աշխարհի վրա։

Հաճախ հոգսերը, խնդիրները մեզ շեղում են, և մենք մոռանում ենք, թե որքան ամենակարող է մեր Տերը։

Մենք մարզիկներս շուտ ենք արթնանում, շատ ենք մարզվում։ Մենք պետք է ճիշտ ապրելակերպ ունենանք՝ շուտ քնենք, մարզվենք, վերականգնվենք վնասվածքներից և այլն։ Եթե ամեն բան ճիշտ ենք անում, ապա մենք կարողանում ենք լավ ներկայանալ հանրության առջև, մարզասրահում, դաշտում։

Ես ծնվել եմ Մինեսոտայում, հաճախել եմ կաթոլիկ եկեղեցի և ամեն կիրակի ընտանիքիս հետ միասին հաճախել եմ եկեղեցի։

Փոքր տարիքում ես շատ էի երկմտում՝ արդյո՞ք Աստված իրական է։ Ես մտածում էի՝ ինչպես կարող եմ հավատալ մեկին, ում ո՛չ տեսնում եմ,  ո՛չ լսում և ո՛չ էլ կարող եմ դիպչել։ Ես գիտեի Հայր Աստծո, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին, բայց լիարժեք չէի հավատում։ Ես ուզում էի հավատալ մեկին, ում կարող էի լսել, տեսնել, զգալ։ Ես ապացույցի կարիք ունեի, որ Աստված գոյություն ունի։

Մարմնամարզությունը միշտ եղել է իմ տարերքը։ Ես զբաղվել եմ մարմնամարզությամբ 3 տարեկանից։ Ես ապրում էի այս սպորտաձևով։

Ավագ դպրոցում սովորելու ընթացքում ես ստացա հնարավորություն մասնակցելու պատանեկան օլիմպիական մրցաշարին։ Դա մեծ հնարավորություն էր յուրաքանչյուր սպորտսմենի համար։

Ես մասնակցեցի այդ մրցարշարին, որը տեղի էր ունենում Հյուսիսային Կարոլինայում։ Սակայն ես վայր ընկա բազմության առջև։ Իմ կյանքում շատ են անկումներ եղել, անգամ վթարի եմ ենթարկվել։ Այդ օրը ես շատ վատ ներկայացա, ամաչում էի իմ վատ ելույթի համար։ Ես ինձ ձախողված էի համարում։

Բայց փա՛ռք Աստծուն, որ ինձ երկրորդ հնարավորություն տվեց։ Հաջորդ տարի մրցաշարը տեղի ունեցավ Տեխասի Դալլաս մարզադաշտում, որը  շատ մեծ մարզադաշտ է։ Ես մի փոքր նյարդային էի այդ օրերի ընթացքում։ Ուղևորությունը երկար տևեց, և ես այդ օրը չկարողացա մարզվել։ Մրցույթի օրը եկավ։

Առաջին շրջանն անցա։ Ես նախավարժանքներ էի անում, բայց շատ անհանգիստ էի, մարմինս չէի զգում, գլուխս պտտվում էր։

Հանկարծ ես զգացի Աստծո հպումը և անմիջապես խաղաղվեցի։ Աստված զորացրեց ինձ, և ես հաղթեցի, քանի որ իմ կողքին էր ամենակարող, ներող և ինձ սիրող իմ Աստվածը։

Ես շատ լավ ներկայացա։ Այո՛, ես հաղթեցի, սակայն ինձ ոչ թե դա ուրախացրեց, այլ որ ես առաջին անգամ լսեցի Աստծո ձայնը և զգացի Նրա ներկայությունն իմ կյանքում։ Հիմա Նա միշտ խոսում է ինձ հետ, և ես լսում եմ Նրան։

Ինչպե՞ս է Աստված խոսում քեզ հետ։ Արդյո՞ք դու լսում ես Նրա ձայնը։

Ուզում քաջալերել քեզ, որ քայլե՛ս Աստծո հետ, լսե՛ս Նրան ու փնտրե՛ս Նրան ամեն օր։

«Ով որ ականջ ունի, թող լսե ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ հաղթում է՝ նրան կեանքի ծառիցն ուտել կտամ, որ Աստծո  դրախտի մեջ է» (Հայտնություն 2.7

Երբ մենք լսում ենք, սովորում ենք սիրել, և Աստված ուզում է, որ մենք Իր կամքն անենք։ Առանց սիրո չկա լույս և հավատ, կապ չունի, թե որքան լավ բաներ ենք անում մեր կյանքում, մենք պետք է հաճեցնենք մեր Տիրոջը։

Եկե՛ք վազենք լույսի ետևից։

Սիրով՝ Մեդի Կառ

Թարգմանեց  Արմինե Աբրահամյանը

Աղբյուրը՝  theplayerstestimony.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.