Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն է...
ՀՀ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: 2019 թ. մարտի 21-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ որպես տոն:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ օրենքի՝ քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով հանդեձ՝ մենք նաև երկնային արքայության քաղաքացիներ ենք և մեզ վրա ունենք երկնային քաղաքացու առաքելությունը, որն է՝ ճիշտ ներկայացնել երկինքը երկրի վրա կամ Աստծո թագավորությունը երկրի վրա:
Երկնային քաղաքացի լինելը հեշտ չէ, բայց պատվաբեր, պատասխանատու գործ է և հենց հոգևոր ճիշտ դեսպանների միջոցով աշխարհում մարդիկ կարող են փրկվել ու դժոխքի փոխարեն գնալ Երկնային արքայություն:
Ուստի, լավագույնս կատարենք մեր պարտականությունը որպես Հայաստանի Հանրապետության և Երկնային արքայության քաղաքացի՝ չմոռանալով իրավունքների և օրհնությունների մասին:
Հ.Գ. «Որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն» (Կող. 1։13-14):