Երկնային Հայրը տեսնում է մեր կյանքի ամեն մի քայլը: Չնայած մեր կյանքի բոլոր ճգնաժամերին ու դժվարություններին՝ Նա հորդորում է մեզ նորից ու նորից Սուրբ Գրքում. «Մի՛ վախեցիր»: Մենք չպետք է համաձայնենք, որ մեր խնդիրները կջախջախեն  մեզ ու ամբողջովին կկործանեն, քանի որ գիտենք, որ Աստված մեր վահանն է:

«Երանի քեզ, Իսրայէլ, ով է քեզ նման՝ Եհովայի ձեռքովը փրկուած ժողովուրդ. Որ նա է քո օգնութեան ասպարը Եւ քո յաղթութեան սուրը. Եւ քո թշնամիները քեզ պիտի շողոքորթեն, Եւ նորանց բարձր տեղերը պիտի կոխես» (2 Օրինաց 33.29)։

Աստված ասում է մեզ. «Սո՛ւտ է, թե Ես մոռացել եմ քեզ: Սո՛ւտ է, թե Ես դժգոհ եմ քեզանից և թողել եմ քեզ միայնակ պայքարելու թշնամիների դեմ: Այդ ամենը սատանայի սուտն է»:

Ես ուզում եմ դիմել քրիստոնյաներին, ովքեր պայքարում են որևէ անընդհատ իրենց հետապնդող մեղքի դեմ:

Չեք արթնանո՞ւմ արդյոք ամեն օր՝ տանջվելով ինչ-որ վրդովվեցնող մեղքից կամ ցանկությունից՝ ապրող ձեր մեջ: Չեք ապրո՞ւմ տառապանքի մեջ՝ հիշելով ամեն անգամ. «Այս սարսափելի բանն ապրո՞ւմ է դեռ իմ մեջ»:

Աստված գիտի մեղքի մասին, որ ապրում է ձեր սրտում: Նա գիտի՝ ինչպես եք ատում այն և լալիս դրա պատճառով: Հիմա Նա ուզում է, որ լսեք այս խոսքը. «Մի՛ վախեցիր, Ես քո վահանն եմ, քո պաշտպանությունը, քո սրբության սուրը քո բոլոր թշնամիների դեմ: Ես գիտեմ ելքն այս գայթակղությունից: Ես կսովորեցնեմ քեզ պայքարել»:

Դավիթը դա գիտեր: Դրա համար նա կարող էր ասել. «…չար բանից չեմ վախենալ» (Սաղմոս 23.4): Նա հասկանում էր, որ սատանան կհաղթեր, եթե միայն համոզեր Դավիթ թագավորին վախենալ իրենից:

Սիրելինե՛ր, սա հենց այն միջոցն է, որ թշնամին օգտագործում է ձեր դեմ: Նա ուզում է, որ դուք վախենաք ձեր մեղքից, վախենաք, որ երբեք չեք ստանա ազատագրում, երբեք ազատ չեք լինի: Բայց Աստված դիմում է բոլոր տառապող սուրբերին. «Մի՛ վախեցեք: Ես տեսնում եմ ու գիտեմ ձեր բոլոր տառապանքները: Եվ Ես թույլ չեմ տա սատանային կործանել ձեզ»:

Կարող եք հարցնել. «Ի՞նչ անեմ: Ինչպե՞ս ստանամ Աստծո խաղաղությունը և լինեմ հանգիստ այս ամենի մեջ»:

Պատասխանը գտնվում է Աստծո Խոսքում՝ ուղղված Մովսեսին ու Իսրայելին: Առջևում նրանց ծովն էր, հետևում՝ իրենց թշնամին. թաքնվելու ոչ մի հնարավորություն չկար, իսկ Աստված հրամայում է նրանց. «…Մի՛ վախիք, կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը՝ որ այսօր կանէ ձեզ համար … Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք լուռ կացէք» (Ելից 14.13-14):

Ի՞նչ է նշանակում վերջին արտահայտությունը՝ «դուք լուռ կացեք (ռուսերեն՝ будьте спокойны)»: Դա նշանակում է ոչ մի ապրումներ, փորձեր ինչ-որ բան ինքնուրույն ձեռնարկելու, այլ հակառակը՝ վստահել Աստծուն, որ Նա գտնի ելք մեզ համար: Սա մի վիճակ է, երբ Նա է տալիս ուղղություն. «...Ասիր Իսրայէլի որդիներին, որ չուեն» (անգլերեն թարգմանությամբ «գնան առաջ») (խոսք 15):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.