Արդյոք դու քայլո՞ւմ ես ապաշխարությամբ. Դեյվիդ Ուիլքերսոն
Քրիստոսի եկեղեցին մի վայր է, որտեղ մեղավորները ապաշխարում են մեղքերից՝ իրենց սրտով և բերանի դավանանքով: Իսկապե՛ս, Պողոս առաքյալը վկայում է. «Բայց գիրքն ի՞նչ է ասում. Մօտիկ է քեզ խօսքը, քո բերանումն ու քո սրտումն է, այսինքն հաւատքի խօսքն որ մենք քարոզում ենք։ Որովհետեւ եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես։ Քանզի սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար»: Հռոմեացիներ 10.8-10:
Պարզ ասած՝ մենք գալիս ենք փրկարար ապաշխարության՝ մեր բացահայտ խոստովանությամբ: Հիսուսն ասում է. «Որովհետեւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան»: Մատթեոս 9.13։ Նա ասում է, որ ապաշխարությունն այն է, ինչպես ենք մենք բժշկված և վերականգնված.«Առողջները կարօտ չեն բժշկի, այլ հիւանդները։ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան»: Ղուկաս 5.31-32:
Սիրելինե՛ր, սա հրաշալի լուր է: Հիսուսը մեզ ասում է. «Իմ եկեղեցում բոլորը վերականգնված են ապաշխարության միջոցով: Կարևոր չէ, թե ով ես դու` ֆիզիկապես կոտրված, հոգեբանորեն կոտրված, հոգևորապես հիվանդ: Բոլորը, ովքեր կգան Ինձ մոտ, բժշկություն կգտնեն»:
Ապաշխարությունը՝ Քրիստոսի հարությունից հետո հնչած հենց առաջին քարոզի հիմքում էր, երբ Պետրոսն խոսում էր Պենտեկոստեին հավաքված բազմության առջև. «Յիսուս Նազովրեցին՝ այն մարդը՝ որ Աստուածանից ցոյց տրուեցաւ ձեզանում ... առաք անօրէնների ձեռով փայտի վերայ բեւեռած, սպանեցիք...»: Գործք 2.22-23: Երբ ժողովուրդը դա լսեց, զորություն իջավ նրանց վրա: Քարոզված Խոսքը փխրեցրեց նրանց սրտերը, որովհետև Սուրբ Հոգին իջել էր Իր ողջ զորությամբ: Եվ ըստ Հիսուսի, դա հենց Հոգու գործն է: Նա ասաց, որ Սուրբ Հոգին գալով՝ «աշխարհքին կ’յանդիմանէ մեղքի համար, եւ արդարութեան համար, եւ դատաստանի համար»: Հովհաննես 16.8:
Հավաքվածներն այնքան էին լեցվել կրակով Խոսքը լսելիս, որ չէին կարողանում տեղաշարժվել: Հանկարծ նրանց առջև ծառացան կյանքի և մահվան խնդիրները: Երբ նրանք աղաղակեցին Պետրոսին և հարցրին, թե ինչ պետք է անեն, նա պատասխանեց. «Պետրոսն էլ նորանց ասեց. Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը… ազատուեցէք այս թիւր ազգիցը»: Գործք 2.38; 40:
Որպես քրիստոնյաներ, դուք պետք է երախտապարտ լինեք Սուրբ Հոգու ներկայության համար, քանի որ դուք Նրան թույլ եք տալիս կատարել Նրա իրական գործը ձեր միջոցով: Հիսուսը ցանկանում է, որ դուք քայլեք Իր խաղաղության մեջ, երբ ապրում եք ապաշխարությամբ:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը