Աստվածաշնչում հիշատակվում են բնության բազում երևույթներ։ Դրանցից են՝

· Քամի-«Նա իր վերնատուները ջրերի վերայ է շինում, ամպերը շինում է իրան կառք. քամիի թեւերի վերայ է գնում» /Սաղմոս 104․3/։

· Ամպեր -«Ամպ եւ մառախուղ կայ նորա չորս կողմովը. արդարութիւն եւ իրաւունք նորա աթոռի հիմունքն են» /Սաղմոս 97․2/։

· Արևածագ- «Խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը. Ինչպէս որ արշալոյսը տարածվում է սարերի վերայ» /Հովել 2․2/։

· Անձրև-«Որովհետեւ ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին, Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը» /Եսայիա 55․10-11/։

· Ամպ/այստեղ նկատի ունի անձրևաբեր ամպի մասին՝ մռայլ եղանակի ժամանակ երևացող/- «Եւ եօթներորդ անգամին ասեց. Ահա մի փոքր ամպ՝ մարդի ձեռի չափ՝ բարձրանում է ծովիցը» /Թ Թագ․18․44/։

· Եղյամ-«Որի՞ արգանդիցն է դուրս գալիս սառը, եւ երկնքի եղեամիծնողն ո՞վ է» /Հոբ 38․29/։

· Ձյուն -«Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կ’լինիմ. Լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կ’լինիմ» /Սաղմոս 51․7/։

· Ամպրոպ ու կարկուտ- «Եւ Մովսէսն իր գաւազանը դէպի երկինքը մեկնեց եւ Եհովան որոտումեւ կարկուտուղարկեց, եւ երկրի վերայ կրակ էր վազում. Եւ Եհովան Եգիպտոսի երկրի վերայ կարկուտ տեղաց» /Ելից 9․23/։

· Կայծակ- «Որովհետեւ ինչպէս կայծակն որ փայլում երկնքի տակիցը՝ լոյս է տալիս մինչեւ երկնքի միւս տակը, այնպէս էլ կ’լինի մարդի Որդին իր օրումը» /Ղուկաս 17․24/։

· Մրրիկ-«Մեր Աստուածը կ’գայ եւ լուռ չի կենալ. նորա առաջին փչացնող կրակ եւ նորա չորս կողմովը սաստիկ մրրիկ կայ» /Սաղմոս 50․3/։

· Երկրաշարժ-«Զօրաց Տիրոջ կողմանէ այցելութիւն է լինելու որոտմունքով, գետնաշարժով, եւ մեծ ձայնով, մրրիկով, ու փոթորիկով, եւ մաշող կրակի բոցով» /Եսայիա 29․6/։

·  Փոթորիկ, պտտղահողմ -«Նա որ ինձ փոթորիկովկ’փշրէ, եւ զուր տեղը կ’շատացնէ իմ վէրքերը» /Հոբ 9․17/։

· Սառույց -«Որի՞ արգանդիցն է դուրս գալիս սառը, եւ երկնքի եղեամի ծնողն ո՞վ է» /Հոբ 38․29/։

· Ցուրտ-«Հարաւիցը գալիս է փոթորիկը, եւ հիւսիսիցը՝ ցուրտը» /Հոբ 37․9/։

· Ծիածան -«Իմ աղեղը դրի ամպի մէջ, եւ նա ուխտի նշան լինի իմ ու երկրի մէջ» /Ծննդոց 9․13/։

· Ալեկոծություն -«Եւ ահա մեծ ալէկոծում եղաւ ծովի մէջ, որ նաւն էլ ծածկվում էր ալիքներիցը. Եւ ինքը քնած էր» /Մատթեոս 8։24/։

Այս ցանկը կարելի է շարունակել․․․

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.