Որտեղի՞ց ստանանք զորություն. Աստվածաշնչյան համարներ
«Զարմանալի ես քո սրբության տեղումը, ով Աստված՝ Իսրայելի Աստվածը. Նա զորություն և կարողություն է տալիս ժողովրդին. օրհնյալ է Աստված» (Սաղմոս 68.35):
«Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8.10):
«Եվ արդարների փրկությունը Տերիցն է. նա նրանց զորությունն է նեղության ժամանակում» (Սաղմոս 37.39):
«Որովհետև այսպես է ասում Եհովա Տերը՝ Իսրայելի Սուրբը. դառնալով և հանդարտ կենալով կփրկվեք, հանդարտությամբ և ապավինությամբ կլինի ձեր զորությունը» (Եսայի 30.15):
«Նա է հոգնածին ուժ տվողը. և նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում» (Եսայի 40.29):
«Բայց Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի» (Եսայի 40.31):
«Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, և Տերն է նրա հույսը։ Նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ. նա իր արմատները կձգի գետի մոտովը, և չի տեսնի տաքությունը՝ եկած ժամանակը, այլ նրա տերևները կանաչ կլինի, և երաշտ տարին նա չի վախենա և չի դադարի պտուղ տալուց» (Երեմիա 17.7-8):
«Ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ իմ հոգովը, ասում է Զորաց Տերը» (Զաքարիա 4.6):
«Եվ նա ինձ ասաց. բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում: Արդ՝ ավելի հոժարությամբ իմ տկարություններովը կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում։ Վասնորո հավանել եմ տկարությունների, թշնամանքների, վշտերի, հալածանքների, և նեղությունների Քրիստոսի համար, որ երբ որ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիս 12.9-10):
«Այսուհետև, եղբայրներս, զորացեք Տերով և նրա զորության կարողությունովը» (Եփեսացիս 6.10):
«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13):