Հիսուս Քրիստոսին հարցեր տվեցին․

· Մայրը․«Եւ նորա մայրն ասեց նորան. Որդեակ, ի՞նչու համար մեզ այսպէս արիր» /Ղուկաս 2․48/։

· Հովհաննեսը․«Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս» /Մատթեոս 3․14/։

· Դիվահարը․«Ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ» /Ղուկաս 4․34; Մարկոս 1․24/։

· Դիվահարները․«Քեզ ի՞նչ բան կայ մեզ հետ, Յիսուս՝ Աստուծոյ Որդի, եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելո՞ւ» /Մատթ․8․29; Մարկոս 5․7; Ղուկաս 8․28/։

· Աշակերտները․«Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք» /Մարկոս 4․38/։

· Աշակերտները․«Տեսնում ես այդ ամբոխը որ նեղացնում է քեզ, եւ ասում ես թէ Ո՞վ դպաւ իմ հանդերձին» /Մարկոս 5․31/։

· Դպիրները և փարիսեցիները․«Ի՞նչու էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում» /Ղուկաս 5․30/։

· Նաթանայելը․«Ի՞նչ տեղից ես ճանաչում ինձ» /Հովհաննես 1․48/։

· Նիկոդեմոսը․«Մարդ ի՞նչպէս կարող է ծնուիլ՝ որ ծեր է. Մի՞թէ կարող է երկրորդ անգամ իր մօր արգանդը մտնել եւ ծնուիլ» /Հովհաննես 3․4/։

· Նիկոդեմոսը․«Այդ ի՞նչպէս կարող է լինիլ» /Հովհաննես 3․9/։

· Սամարացի կինը․«Դու որ Հրէայ ես, ի՞նչպէս ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի Սամարացի կին եմ» /Հովհաննես 4․9/։

Իսկ դու ի՞նչ հարց կտայիր Հիսուս Քրիստոսին․․․

Աղբյուրը՝ bible-facts.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.