1.      Հովհաննես 3․16 «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»։

2.      Ա Տիմոթեոս 3․16 « Եւ յայտնապէս մեծ է Աստուածպաշտութեան խորհուրդը. Աստուած յայտնուեցաւ մարմնում, արդարացաւ Հոգով, երեւեցաւ հրեշտակներին, քարոզուեցաւ հեթանոսներին, հաւատացուեցաւ աշխարհքումը եւ վերացաւ փառքով»։

3.      Ղուկաս 3․16 «Յովհաննէսն ամենին պատասխանեց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում ձեզ. Բայց ինձանից աւելի զօրաւորն է գալիս, որ ես արժանի չեմ նորա կօշիկների կապերը լուծելու. Նա ձեզ Սուրբ Հոգով եւ կրակով կ’մկրտէ»։

4.      Հակոբոս 3․16 «Որովհետեւ ուր որ նախանձ եւ կռիւ կայ, այնտեղ անկարգութիւն եւ ամեն չար բաներ կան»։

5.      Ա Հովհաննես 3․ 16 «Սորանով գիտացինք [Քրիստոսի] սէրը, որ նա իր անձը տուաւ մեզ վերայ. Եւ մենք պարտենք մեր եղբայրների վերայ դնել մեր անձերը»։

6.      Ա Կորնթացիս 3․16 «Չ’գիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում»։

7. Եփեսացիս 3․16 «Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ զօրութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը»։

8. Փիլիպպեցիս 3․16 «Միայն թէ ինչ որ հասանք, նոյն կանոնով վարուինք, նոյնը մտածենք»։

9. Կողոսացիս 3․16  «Քրիստոսի խօսքը բնակուի ձեր միջումն առատապէս ամեն իմաստութիւնով. Իրար սովորեցրէք եւ խրատեցէք, սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով եւ շնորհքով օրհներգեցէք Տիրոջը ձեր սրտերումը»։

10.  Ա Պետրոս 3․16 «Եւ բարի խղճմտանք ունենաք, որ ինչ բանի համար որ չարախօսում են ձեզանից ինչպէս չարագործներից, ամօթով մնան նորանք որ Քրիստոսում ձեր բարի վարքը բամբասում են»։

11.  Բ Տիմոթեոս 3․16 «Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար»։

12.  Հայտնություն 3․16 «Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը»։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.