1.      Ո՛չ բնական աղետներից․

«Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին» /Սաղմոս 45․2/։

2.      Ո՛չ տիրակալների զայրույթից․

«Հաւատքով թողեց նա Եգիպտոսը չ’վախենալով թագաւորի բարկութիւնիցը. Որովհետեւ համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս» /Եբրայեցիս 11․27/։

3.     Ո՛չ թշնամիներից․

«Ես չեմ վախիլ բիւրաւոր ժողովրդից, որ չորս կողմովս պատել են»/Սաղմոս 3․6/։

4.      Ո՛չ պատերազմներից․

«Բայց երբոր պատերազմներ եւ պատերազմների լուրեր կ’լսէք, մի շփոթուիք, որովհետեւ պէտք է որ լինեն. Բայց դեռ վերջը չէ» /Մարկոս 13․7/։

5.      Ո՛չ մահից․

«Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. Քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ» /Սաղմոս 23․4/։

6.      Ո՛չ սովից․

«Կործանման ու սովի վերայ կ’ծիծաղես, եւ երկրի գազաններիցը չես վախենալ» /Հոբ 5․22/։

7.      Ո՛չ հիվանդություններից․

«Դու չես վախենալ գիշերի զարհուրանքից. Այն նետիցը որ թռչում է ցերեկը։ 6 Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. Այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը» /Սաղմոս 91․5-6/։

8. Ո՛չ զրպարտությունից․

«Չար համբաւից չի վախենալ. Նորա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը յուսայ» /Սաղմոս 112․7/։

9. Ո՛չ համաշխարհային դավադրություններից․

«Մի ասէք Դաշնակցութիւն այն բոլորին, որին այս ժողովուրդը դաշնակցութիւն է ասում. Եւ նորա վախովը մի վախենաք եւ մի զարհուրէք» /Եսայիա 8․12/։

10.  Ո՛չ իր աղքատությունից․

« Մի վախենար երբոր մարդ հարստանայ, երբոր նորա տան փառքը շատանայ» /Սաղմոս 49․16/։

11.  Ո՛չ փորձություններից․

«Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես․․․»/Հայտնություն 2․10/։

12.  Ո՛չ հալածանքներից․

«Բայց թէեւ չարչարուիք էլ արդարութեան համար, երանելի էք. Բայց նորանց երկիւղիցը մի վախենաք եւ մի շփոթուիք»/Ա Պետրոս 3․14/։

Այլ Արդարը հավատքով կապրի․․․

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.