Եթե մենք լինեինք շատ ավելին, քան որ իրականում կանք, կլինեինք եսասեր ու հպարտ: Եթե չլիներ Աստծո մեծագույն ողորմությունը, մեր աշխարհը կփլուզվեր:

Մեր կյանքերում շատ հաճախ կնկատենք եսասիրությունը՝ մղված մեր սկզբունքներից և կյանքի մարտահրավերներից: Մենք կարող ենք նկատել աղոթքի և երկրպագության բացակայությունը: Մենք շատ ժամանակ լիարժեքորեն չենք ընդունի Ավետարանի լիակատար հաղթանակն ու կյանքը, եթե չհասկանանք, թե որքան ընկած է մեր մարդկային բնությունը և որքան հեռու ենք մենք Աստծուց:

Փիլիպպեցիների ուղերձում Պողոսը մեզ տալիս է մի բարի լուր, որը հակազդում է մեր կյանքի այս տկարությանը և եսասիրությանը: Այն իր մեջ աշխարհը փոխող խոստում է ներառում:

«Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք։ Ձեր հեզութիւնը թող յայտնի լինի ամեն մարդկանց. Տէրը մօտ է։ Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։ Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք» (Փիլիպպեցիս 4.4-8):

Տերը մոտ է: Աստծո խաղաղությունը կպահպանի մեր սրտերն ու մտքերը: Առանց մեր մեղսագործության համար անձնական խոստովանման մենք չենք կարող իմանալ Քրիստոսի գալստյան ավետիսի ուրախությունը, լիարժեք կյանքն ապրելը, Նրա մահը, Հարությունը և Իր արդարության նշանակությունը մեզ համար:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.