ՀԱՎԱՏՔՈՎ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻ
Պատմության մեջ իր արդարությամբ երևի թե կարող էին փրկվել միայն երեք մարդ՝ Հոբը, Նոյը և Դանիելը: «Եւ լինի որ այս երեք մարդիկը նորա մէջ լինեն՝ Նոյը, Դանիէլը եւ Յոբը, սորանք իրանց արդարութիւնովը կ’ազատեն միայն իրանց անձերը, ասում է Տէր Եհովան» (Եզեկիել 14.14):
«Վասն զի ով որ բոլոր օրէնքը պահէ եւ մէկումը մեղանչէ, ամեն օրէնքին եղաւ պարտական։ 11 Որովհետեւ այն Շնութիւն մի անիր ասողը ասեց էլ, Մի սպանիր, իսկ եթէ շնութիւն չ’անես բայց սպանես, եղար օրինազանց» (Հակոբոս 2.10-11):
«Որովհետեւ որոնք որ օրէնքի գործերից են, անէծքի տակ են. Վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն մարդ, որ չէ կենում օրէնքի գրքի մէջի բոլոր գրուածներումը, որ ամենն անէ» (Գաղատացիս 3.10):
«Օրենք» բառն Աստվածաշնչում հիշատակվում է 470 անգամ, որից 300-ն Հին Կտակարանում և 170 անգամ Նոր Կտակարանում։ Այս 170-ից էլ, եթե վերցնենք Պողոս առաքյալի ուսուցումները (ուղերձները), կտեսնենք, որ մեծ մասամբ նա հակադրում է օրենքը հավատքին։ Պողոսն այդ անում է նպատակային՝ ապացուցելով, որ երկու ուղիներն էլ պիտի արդարացման տանեին, սակայն ընթանում են նրանք հակառակ ուղղություններով։
Ահա մի քանի օրինակներ՝
«Եւ թէ օրէնքովն ոչ ով չէ արդարանում Աստուծոյ առաջին, դա յայտնի է. Որովհետեւ Արդարը հաւատքիցը կ’ապրէ։ 12 Բայց օրէնքը հաւատքիցը չէ այլ՝ Նորանց կատարող մարդը կ’ապրէ նորանով» (Գաղատացիս 3.11-12):
«Բայց Իսրայէլը որ գնում էր արդարութեան օրէնքի ետեւից, արդարութեան օրէնքին չ’հասաւ։ 32 Ի՞նչու համար. Որովհետեւ ոչ թէ հաւատքիցը, այլ իբր օրէնքի գործերիցը ուզում էին արդարանալ. որովհետեւ գայթակղութեան քարի վերայ գլորուեցան։ 33 Ինչպէս գրուած է. Ահա ես Սիօնի մէջ գայթակղութեան քար եւ գլորուելու վէմ եմ դնում. Եւ ամեն նորան հաւատացողը չի ամաչիլ» (Հռոմեացիս 9.31-33):
«Որովհետեւ Աստուծոյ արդարութիւնը չ’գիտենալով, եւ իրանց արդարութիւնը կանգնեցնել կամենալով՝ Աստուծոյ արդարութեանը չ’հնազանդեցին։ 4 Վասնզի օրէնքի վախճանը Քրիստոսն է ամեն հաւատացողի համար դէպի արդարութիւն» (Հռոմեացիս 10.3-4):
«Հիմա ո՞ւր է պարծանքը. Խափանուեցաւ. Ո՞ր օրէնքով, գործերի՞ օրէնքովը. Ոչ, այլ հաւատքի օրէնքովը։ 28 Ուրեմն համարում ենք, որ մարդը հաւատքով է արդարանում առանց օրէնքի գործերի» (Հռոմեացիս 3.27-28):
«Որովհետեւ օրէնքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նորա առաջին. Որովհետեւ օրէնքովը լինում է մեղքի գիտութիւն։ 21 Բայց հիմա առանց օրէնքի Աստուծոյ արդարութիւնը յայտնուած է, օրէնքից եւ մարգարէներից վկայուած լինելով» (Հռոմեացիս 3.20-21):
Պողոսն, երկու անգամ օգտագործելով «անկախ օրենքի գործերից» արտահայտությունը, ապացուցում է՝ կա արդարացման տանող այլ ուղի, որը հավատքի միջոցով է, ինչ Քրիստոս կատարեց։ Ավելի ուշ Պողոսն ասում է Պետրոսին.
«Մենք որ բուն Հրէաներ ենք, եւ ոչ թէ հեթանոսների միջից մեղաւորներ» (Գաղատացիս 2.15):
«Եւ ես Աստուծոյ շնորհքը չեմ անարգում, որովհետեւ եթէ արդարութիւնն օրէնքիցն էր, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռաւ» (Գաղատացիս 2.21):
Պողոսը հերթական անգամ ապացուցում է, որ օրենքն ու հավատքը չեն խաչվում, թեկուզ երկուսն էլ պիտի տանեին մարդուն արդարացման։ Եթե արդարացումը լիներ օրենքով, ուրեմն՝ ի՞նչ հոգ։ Սակայն օրենքը սպասված արդյունք չունեցավ, քանի որ «օրէնքը մեզ համար դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը, որ հաւատքից արդարանանք» (Գաղատացիս 3.24)։
Թարգմանեց Տաթև Գևորգյանը
Աղբյուրը՝ asim.org