1․ Փրկիչ, Ով երբեք չի մահանա: Նա կենդանի է հա­վերժ. «Գիտենալով, որ Քրիստոսը մեռելների միջից հարություն առած լի­­նելով՝ այլևս չի մեռնում, և մահը նրա վրա այլևս չի տիրում» (Հռոմեացիս 6.9):

2․ Ապաշխարություն: «Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին՝ որին դուք փայտից կախած սպանեցիք։ Աստված նրան Առաջնորդ և Փրկիչ բարձ­րացրեց իր աջովը, որ Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողութ­յուն տա» (Գործք Առաքելոց 5.30-31):

3․ Վերստին ծնունդ: «Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայ­րը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կեն­դանի հույ­սը՝ Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելովը» (Ա Պետրոս 1.3):

4․ Մեղքերի ներում: «Եվ եթե Քրիստոս հարություն չի առել՝ ունայն է ձեր հա­վատքը. և դեռ ձեր մեղքերի մեջ եք» (Ա Կորնթացիս 15.17)։

5․ Սուրբ Հոգին: «Սույն այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որի վկա­ներն ենք մենք ամենքս։ Արդ Աստծո աջովը բարձրացած, և Սուրբ Հոգու խոստ­մունքը Հորիցն առած, թափեց այս, որ դուք հիմա տեսնում և լսում էք» (Գործք Առաքելոց 2.32-33):

6․ Չկա դատապարտություն ընտրվածների համար: «Ո՞վ է, որ դատա­պար­տի. Քրիստոսը որ մեռավ և ավելի՝ որ հարություն էլ առավ և Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոս էլ է» (Հռոմեացիս 8.34):

7․ Անձնական պաշտպանություն և ընկերություն մեր Տիրոջից: «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև աշխարհքի վերջը» (Մաթևոս 28.20):

8․ Ապացույց՝ վրա հասնող դատի: «Մեկ օր հաստատեց, որ նրանում աշ­խարհ­քս արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռովը, որ սահմանեց նրա­նով ամենին հավատք տալ, որին մեռելներից հարություն տվեց» (Գործք 17.31):

9․ Փրկություն Աստծո գալիք բարկությունից: «Եվ սպասեք նրա Որդուն երկն­քիցը, որին հարություն տվեց մեռելների միջից՝ Հիսուսին, որ փրկում է մեզ գալու բարկությունիցը» (Ա Թեսաղոնիկեցիս 1.10):

10․ Մեր հարությունը մեռելներից: «Գիտենալով, որ Տեր Հիսուսին հարու­ցա­նողը մեզ էլ Հիսուսի հետ կհարուցանի, և ձեզ հետ իր առաջին կկանգ­նեց­նի» (Բ Կորնթացիս 4.14),  «Մկրտությունովը նրա հետ թաղվեցանք մահի մեջ, որ ինչպես Քրիստոսը Հոր փառքովը մեռելների միջից հարություն առավ, այն­պես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք» (Հռոմեացիս 6.4), «Բայց Աստ­ված, որ մեր Տիրոջն էլ հարություն տվեց, ձեզ էլ կհարուցանի իր զո­րութ­յամ­բը» (Ա Կորնթացիս 6.14), «Բայց հիմա Քրիստոսը հարություն է առել մեռել­ներից, ինքը ննջածների առաջնեկ եղավ» (Ա Կորնթացիս 15.20):

Հի­­սուսը իրականում հարություն է առել: Ալելուիա:

Աղբյուրը՝ bogoblog.ru

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.