«Այսպէ՞ս կ’լինի այն ծոմը,  որին ես եմ հաւանում,, իբրեւ մի օր, որ մարդ ճգնում է իր հոգովը, գլուխը քաշ է գցել կնիւնի պէս, եւ քուրձն ու մոխիրը անկողին է շինել. Սա՞ ես դու ծոմ կոչում, եւ Տիրոջը հաճելի օ՞ր։ 6 Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. Լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. Եւ ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք։ 7 Այո, հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։ 8 Այն ժամանակ քո լոյսը արշալոյսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկութիւնը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից։ 9 Այն ժամանակ դու կ’կանչես, եւ Տէրը կ’պատասխանէ. Դու կ’աղաղակես, եւ նա կ’ասէ. Ահա ես։ եթէ որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ չարախօսութիւնը դէն գցես» (Եսայիա 58.5-9):

«Եւ երբոր ծոմ էք պահում, տրտում մի լինիք ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք իրանց երեսները տխրեցնում են, որ մարդկանց ծոմ պահող երեւան. Ճշմարիտն ասում եմ ձեզ՝ թէ նորանք իրանց վարձքն առած են։ 17 Բայց դու ծոմ պահելիս, գլուխդ օծիր եւ երեսդ լուա. 18 Որ մարդկանց ծոմ պահող չ’երեւաս, այլ քո Հօրը՝ որ ծածուկումն է. Եւ քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ» (Մատթեոս 6.16-18):

«Եւ նա ասեց նորանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղօթքով եւ ծոմով» (Մարկոս 9.28):

«Այն ժամանակ ծոմ պահեցին եւ աղօթք արին, նորանց վերայ ձեռք դրին՝ արձակեցին» (Գործք. առ. 13. 3):

«Իմ ծունկերը տկարացան ծոմից եւ մարմինս մաշուեցաւ իր պարարտութիւնիցը» (Սաղմոս 109.24):

«Եւ Յովսափատը վախեցաւ եւ երեսն ուղղեց Տիրոջը խնդրելու, եւ ծոմապահութիւն քարոզեց բոլոր Յուդայի մէջ» (Բ Մնացորդաց 20.3):

«Եւ ես այնտեղ Ահավայի գետի մօտ ծոմապահութիւն քարոզեցի մեր Աստուծոյ առաջին խոնարհուելու համար, որ նորանից յաջող ճանապարհորդութիւն խնդրենք մեզ եւ մեր ընտանեաց եւ մեր բոլոր ստացուածքի համար» (Եզրաս 8.21):

«Ծոմ սրբեցէք, հանդէս կանչեցէք. Ժողովեցէք ծերերին՝ երկրի բոլոր բնակիչներին ձեր Տէր Աստուծոյ տունը եւ աղաղակեցէք Տիրոջը» (Հովել 1.14):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.