«Դուք որ չ’գիտէք էգուցվայ օրը. Ի՞նչպիսի բան է ձեր կեանքը. Որ մի շոգի է, որ մի քիչ ժամանակ երեւում է եւ յետոյ աներեւութանում….»  (Հակոբոս 4.14-15):

«Յիշիր որ կեանքս քամի է...» (Հոբ 7.7):

«Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. Որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք» (Սաղմոս 90.10):

«Եւ յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը, քանի որ չեն եկել թշուառութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որ ասես թէ Նորանց չեմ հաւանում» (Ժողովող 12.1):

«Որովհետեւ ո՞վ գիտէ թէ ինչն է լաւ մարդիս համար կեանքի մէջ, նա իր կեանքի սակաւաթիւ օրերումն ունայն է լինում, եւ նորանց շուքի պէս անց կացնում. Եւ ո՜վ էլ պիտի մարդիս իմացնէ, թէ ի՞նչ կ’լինի նորանից յետոյ արեգակի տակին» (Ժողովող 6.12):

«Որովհետեւ նա ունայնութեամբ գալիս է, եւ խաւարով գնում, եւ խաւարում ծածկվում է նորա անունը» (Ժողովող 6.4):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.