«Առաքինի կինը իր մարդի պսակն է. Բայց նորա ոսկորների մէջ փտութեան պէս է նախատինք բերողը» (Առակաց 12. 4):

«Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան» (Առակաց 14.1):

«Սուտ է վայելչութիւնը, եւ ունայն՝ գեղեցկութիւնը. Այն կինը որ վախենում է Տէրիցը՝ նա կ’գովուի» (Առակաց 31.30)

«Շնորհալի կինը պատիւ կ’ստանայ...» (Առակաց 11.16):

«Ամուսնուհի գտնողը բարիք է գտել եւ Տէրիցը շնորհք ստացել» (Առակաց 18.22)

«Սակայն դուք էլ մի ըստ միոջէ ամեն մէկն իր կնկանը թող այնպէս սիրէ ինչպէս իր անձը. եւ կինը վախենայ իր մարդիցը» (Եփեսացիս 5. 33):

«Եւ կնոջն ասաց. Շատ պիտի շատացնեմ քո յղութեան ցաւերը, եւ ցաւով զաւակ ծնես, եւ դէպի քո մարդը լինի քո փափաքը. Եւ նա իշխէ քեզ վերայ» (Ծննդոց 3.16):

«Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը  ինչպէս Տիրոջը։ Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնին Փրկիչը։ Բայց ինչպէս եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպէս էլ կանայք՝ իրանց մարդկանցն ամեն բանի մէջ» (Եփեսացիս 5.22-24):

«Կինը, երբոր ծնում է, տրտմութիւն ունի, որ նորա ժամանակը հասել է, բայց երբոր երեխան ծնեց, նեղութիւնն էլ չէ յիշում այն ուրախութեան համար, որ մի մարդ ծնուեցաւ աշխարհքի մէջ» (Հովհաննես 16. 21):

«Ինչպէս որ յղին ծնելու մօտենալով երկունքի մէջ տանջվում եւ աղաղակում է, մենք էլ նոյնպէս ենք դառել քո առաջին, ով Տէր» (Եսայիա 26.17):

«Մի՞թէ կինը կ’մոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չ’գթայ իր որովայնի ծննդեան վերայ. Նորանք եթէ մոռանան էլ, բայց Ես քեզ չեմ մոռանալ» (Եսայիա 49.15):

«Նա նորան բարիք կ’հատուցանէ եւ ոչ թէ չարիք, իր կեանքի բոլոր օրերումը։Նա կ’որոնէ բուրդ եւ քթան, եւ կ’գործէ իր ձեռքի յօժարութեամբը» (Առակաց 31.12-13)

«Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը,  ինչպէս կ’վայելէ Տէրումը» (Կողոսացիս 3.18):

«Տունը եւ ստացուածքը ժառանգութիւն է հայրերից, բայց իմաստուն կինը՝ Տէրիցն է» (Առակաց 19.14):

«Նոյնպէս էլ, կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին» (Ա Պետրոս 3.1):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.