Ինչպես Արուսյակն ընկավ և դարձավ սատանա
Արուսյակն այնքան տպավորված էր իր սեփական գեղեցկությամբ, խելացիությամբ, զորությամբ ու դիրքով, որ սկսեց ցանկանալ այն պատիվն ու փառքը, որ միայն Աստծուն էին պատկանում։ Այս հպարտությունը ներկայացնում է մեղքի իրական սկիզբը տիեզերքում` նախորդելով մարդու` Ադամի անկմանը անորոշ ժամանակ անց։
Արուսյակի անկման պատմությունը նկարագրվում է Հին Կտակարանի երկու գլուխներում՝ Եզեկիել 28 և Եսայա 14։ Եկեք համառոտ նայենք այս երկու գլուխներին։
Եզեկիել 28 գլխի համատեքստից թվում է, թե առաջին տասը համարները վերաբերում են մարդկային առաջնորդին։ Սակայն արդեն 11, այնուհետև՝ 19-րդ խոսքում, քննարկման առարկան Արուսյակն է։
Արուսյակի անկումը Աստվածաշնչում
Ո՞րն է հիմնավորումը այն եզրահանգման, որ այս խոսքերը վերաբերում են Արուսյակի անկմանը։ Քանի որ այս գլխի առաջին տասը խոսքերը խոսում են Տյուրոսի թագավորի մասին, ով դատապարտվում էր իրեն աստված հռչակելու մեջ, մինչդեռ, ընդամենը մարդ էր։ 11-րդ համարից սկսած՝ խոսքը գնում է Տյուրոսի թագավորի մասին: Շատ գիտնականներ կարծում են՝ չնայած որ Տյուրոսում կար մարդ թագավոր, վերջինիս իրական թագավորը սատանան էր, քանի որ այդ նա էր, որ վերջին հաշվով գործում էր այդ անաստված քաղաքում և այդ նա էր, որ գործում էր քաղաքի մարդ թագավորի միջոցով։
Որոշները կարծում են, որ այս խոսքերն իրականում հնարավոր է վերաբերեն հենց Տյուրոսի մարդ կառավարչին, ով լիազորվում էր սատանայի կողմից։ Հավանաբար Տյուրոսի պատմական թագավորը սատանայի գործիքն էր, ում մեջ հնարավոր է բնակվում էր ինքը։ Այս թագավորի նկարագրության մեջ Եզեկիան տալիս է գերմարդկային էակի` սատանայի հատկանիշները, ով օգտագործում էր թագավորին։
Այժմ, կան բաներ, որոնք ճշմարիտ են այս կառավարչի մասին, որոնք ի վերջո չենք կարող վերագրել հասարակ մարդկանց։
Օրինակ, թագավորը պատկերվում է մարդուն ոչ բնորոշ բնությամբ (նա քերովբե է-խոսք 14), ի տարբերություն մարդու՝ նա ուներ այլ դիրք (նա կատարյալ էր- խոսք 15), այլ հարթության վրա էր (Աստծո Սուրբ Սարը- խոսք 16), ստացավ այլ պատիժ (հեռացվեց Աստծո սարից- խոսք 16) և այն գերադրությունները, որ օգտագործվում են նրան նկարագրելիս, երբեք չես վերագրի սովորական մարդկանց (Դու կատարելութեան կնիքն ես՝ լի իմաստությունով, և գեղեցկութեամբ՝ կատարյալ- խոսք 12)։
Ո՞վ է Արուսյակը և ինչո՞ւ ապստամբեց
Հատվածն ասում է, որ այս թագավորը կատարելությամբ ստեղծված մեկն էր և նա կատարյալ էր իր բոլոր ճանապարհներում, մինչև որ նրանում անօրենություն գտնվեցավ (խոսք 12.15)։ Ո՞րն էր այդ անօրենությունը։ 17-րդ խոսքում կարդում ենք. «Սիրտդ հպարտացավ քո գեղեցկությամբ. դու ապականեցիր քո իմաստությունը քո գեղեցկության պատճառով»։ Լյուցիֆերն, ակնհայտորեն, այնքան հպարտ էր իր սեփական գեղեցկությամբ, իմաստությամբ, զորությամբ և դիրքով, որ իրեն համար ցանկացավ այն փառքն ու պատիվը, որ պատկանում էր միայն Աստծուն։ Մեղքը, որ փչացրեց Արուսյակին` ինքնազբաղ հպարտությունն էր։
Ըստ էության, սա ներկայացնում է մեղքի իրական սկիզբը տիեզերքում` նախորդելով Ադամի անկմանը անորոշ ժամանակ անց։ Մեղքը ծագեց Արուսյակի ազատ կամքից, որով նա ապստամբեց ստեզծիչ Աստծո դեմ։
Այս հրեշտակային, զորեղ էակը արդարացիորեն դատապարտվեց Աստծո կողմից. «Ես քեզ գետինը պիտի գցեմ» (խոսք-17): Բայց սա դեռ չէր նշանակում, որ նա այլևս մուտք չուներ երկիր, քանի որ այլ խոսքերում պարզ տեսնում ենք, որ սատանան ուներ այս մուտքի հնարավորությունը անգամ ընկնելուց հետո (Հոբ 1.6-12)։ Այնուամենայնիվ, Եզեկիել 28.18 խոսքը ցույց է տալիս, որ Սատանան ամբողջովին դուրս նետվեց Աստծո երկնային կառավարությունից և իր իշխանության վայրից (Ղուկաս 10.18)։
Եսայա 14.12-17-ը մեկ այլ հատված է Հին Կտակարանից, որ կարող է վերաբերել Լյուցիֆերի անկմանը։ Պիտի անկեղծորեն ընդունենք, որ շատ գիտնականներ ոչ մի կապ չեն տեսնում այս հատվածի և Լյուցիֆերի միջև։ Պնդվում է, որ 16-րդ խոսքում նշվող էակը վերաբերում է հենց մարդ էակին, և արդեն 18-րդ խոսքում համեմատվում է երկրավոր այլ թագավորի հետ, իսկ հետևյալ 12-րդ խոսքը. «Ինչպէ՜ս վայր ընկար երկնքից, ով առավոտը ծագող Արուսյակ» պնդվում է, թե վերաբերում է անկմանը` քաղաքական մեծ բարձունքներից։
Կան այլ գիտնականներ, որ այս հատվածը կապում են հենց Արուսյակի անկման հետ: Այստեղ փաստարկն այն է, որ հատվածում տեղ գտած նկարագրությունը մարդկային էությունից վեր է, ուստի չէր կարող վերաբերել զուտ մահկանացու մարդուն։
Կա նաև երրորդ տեսակետը, որ կարծում եմ ամենից նախընտրելին է: Այս տեսակետը Եսայա 14։12-17 հատվածն ընդունում է երկակի հղմամբ։ Հնարավոր է, որ 4-ից 11-րդ խոսքերը վերաբերում են Բաբելոնի իրական թագավորին: Այնուհետև՝ 12-ից 17-րդ խոսքերում, մենք տեսնում ենք երկակի բնութագրում, որ ներառում է ոչ միայն Բաբելոնի թագավորին, այլ նաև Արուսյակի տիպիկ նկարագիրը։
Եթե այս հատվածն ունի Արուսյակի անկմանը վերաբերող բնութագրում, ապա այս հատվածի օրինակը շատ նման է թվում Եզեկիել 28-րդ գլխի բնութագրմանը` նրան, որ սկզբում մարդկային առաջնորդ է նկարագրված, այնուհետև երկակի բնութագրում է տրվում` մարդկային առաջնորդ և սատանա։
Աստծո դեմ գործած գարշելի մեղքի արդյունքում՝ Արուսյակը վտարվեց երկնքից (Եսայա 14.12)։ Եվ նրա անունը Արուսյակից (առավոտյան աստղ) դարձավ սատանա (հակառակորդ)։
Նրա զորությունն այլասերվեց, և նրա վախճանը կլինի Քրիստոսի 2-րդ գալուստից հետո՝ անդունդի մեջ գցվելով, հազարամյա թագավորության ընթացքում, երբ Քրիստոս կթագավորի (Հայտնություն 20.3, Մատթեոս 25.41):
Հեղինակ՝ Ռոն Ռոդես
Աղբյուրը՝ christianity.com