Նշանակությունը

Աստծո կողմից մեզ տրված է երկու ընտրություն. «Այսօր երկինքն եւ երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. Ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը» (Բ Օրինաց 30.19):

«... քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես, որովհետեւ նա է քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը, որ բնակուես այն երկրի վերայ, որ Եհովան քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ նորանց տալու համար» (Բ Օրինաց 30,20):

«Եւ ինչպէս մարդկանց համար սահմանուած է մէկ անգամ մեռնել եւ նորանից յետոյ դատաստանը» (9,27), այնպես որ մենք պետք է «... Աստուած նորան, որ մեղք չ'գիտէր, մեզ համար մեղք արաւ. որ մենք Աստուծոյ արդարութիւնը լինենք նորանում» (2 Կորնթ. 5.21)։

Մենք կարող ենք կա՛մ ապաշխարել եւ ապավինել Քրիստոսին, կա՛մ առերեսվել Աստծո դատաստանին մահից հետո կամ Քրիստոսի վերադարձի պահին։ Ամեն դեպքում նրանք, ովքեր մերժում են Քրիստոսին, մահանում են՝ կրելով Աստծո բարկությունը իրենց վրա (Հովհ. 3.36): Եբրայեցիների հեղինակը գրել է. Մեզանից յուրաքանչյուրը առերեսվելու է մահվանը, եւ ոչ ոք չգիտի, թե երբ է գալու այդ օրը։ Ուստի, այսօր է փրկության օրը, եթե Ձեր կյանքը դեռ չեք հանձնել Քրիստոսին (2 Կորնթ. 6.2):այնպես որ մենք գիտենք, որ դատավճիռը կայանում է մարդու մահից հետո, բայց եթե մենք վստահել ենք Քրիստոսին, մեր մեղքերը դատապարտվել են խաչի վրա եւ ներվել, որովհետեւ

Ղազարոսը եւ հարուստ մարդը

Հիսուսը մեզ պատմում է մի հարուստ մարդու եւ Ղազարոսի մասին, ով շատ աղքատ էր, բայց սա այն Ղազարոսը չէ, ում Հիսուսը մեռելներից հարություն տվեց՝ Հովհաննեսի Ավետարանի 11-րդ գլխում (Մարթայի եւ Մարիամի եղբայրը): Ղուկաս 16-րդ գլխում Հիսուսը խոսում է բոլորովին այլ Ղազարոսի մասին: Առաջին դարում Ղազարոսը շատ տարածված անուն էր։ Ղուկասը գրում է. «Եւ մի հարուստ մարդ կար, եւ շատ ազնիւ ծիրանի եւ բեհեզ էր հագնում. Եւ ամեն օր փառաւոր զուարճութիւն էր անում։ Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս. Որ նորա դռան մօտ գցուած էր խոցերով լիքը. Եւ ցանկանում էր իրան կշտացնել այն փշրանքներիցն, որ հարուստի սեղանիցն ընկնում էին. Այլ եւ շներն էլ գալիս էին եւ նորա խոցերը լիզում էին» (Ղուկաս 16.19-21),բայց «Եւ եղաւ որ աղքատը մեռաւ, եւ հրեշտակները նորան տարան Աբրահամի գոգը. Հարուստն էլ մեռաւ եւ թաղուեցաւ։ Եւ դժոխքումն՝ մինչ տանջանքի մէջ էր գտնվում, իր աչքերը բարձրացրեց, հեռուանց Աբրահամին տեսաւ, եւ Ղազարոսին էլ նորա գոգումը» (Ղուկաս 16.22-23): Եւ հարուստ մարդը անմիջապես աղաղակեց. «... Հայր Աբրահամ, ինձ ողորմիր, եւ Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թրջէ ջրով, եւ իմ լեզուն հովացնէ. Որովհետեւ այս կրակի բոցի մէջ տանջվում եմ» (Ղուկաս 16.24), սակայն Աբրահամը լավ լուր չուներ հարուստի համար. «Եւ ի վերայ այսօր ամենայնի մեր եւ ձեր մէջ մեծ անդունդ է հաստատուած, որ այստեղից ձեզ մօտ անցնել ուզողները չ կարողանան, եւ ոչ էլ այդտեղից մեզ մօտ անցնեն» (Ղուկաս 16.26): Այլ կերպ ասած՝ նա չէր կարող հեռանալ այդ տանջալից վայրից, քանի որ արդեն շատ ուշ էր:

Դատաստան

Ղուկաս 16-րդ գլխում գրված հարուստը մահից հետո հայտնվել էր այնպիսի մի վայրում, ինչ Հին Կտակարանը եբրայերենով կոչում է «Շեոլ», որը նշանակում է «մահացածների հավաքատեղի»։ Ըստ Նոր Կտակարանի՝ հարուստ մարդն մահից հետո արդեն իսկ հայտնվել էր տառապյալ կրակների մեջ՝ դժոխքում: Նա ստիպված չէր սպասել մահացածների երկրորդ հարությանը (Հայտն. 20.12-15), բայց նաեւ դեռ չէր էլ նետվել կրակի լիճը (Հայտ. 21.8): Նույն կերպով քրիստոնյան մահանալուց հետո անմիջապես հայտնվում է Տիրոջ ներկայության մեջ, բայց դա դեռ չի նշանակում դրախտ: Ինձ համար դրախտը ավելի շատ Տիրոջ ներկայության մեջ լինելն է, քան ինչ-որ մի վայր: Պողոս առաքյալն ասում է մեզ. «... գիտենք թէ այս մարմնումը կենալով՝ Տէրիցը օտարանում ենք» (2 Կորնթ. 5,6),եւ նաեւ «... եթէ մեր վրանի երկրաւոր շինուածքը քանդուի, Աստուածանից մի շինուածք ունինք՝ անձեռագործ մի տուն, որ յաւիտենական է երկնքումը» (2 Կորնթ. 5.1) եւ «... Որ մահկանացուն կեանքի մէջ ընկղմուի» (Բ Կորնթ. 5.4):

Մի պահ մահից հետո

Աստվածաշնչի ուսուցումից մենք գիտենք, որ մահից անմիջապես հետո Աստծո զավակները միավորվում են Տեր Հիսուս Քրիստոսի հետ, բայց նրանց համար, ովքեր մահացել են առանց ապաշխարելու, կմեռնեն՝ կրելով Աստծո բարկությունն իրենց վրա (Հովհաննես 3.36) եւ կհայտնվեն տանջանքի այն վայրում, որտեղ գտնվում էր Ղուկաս 16-րդ գլխում նկարագրված հարուստ մարդը: Այդ մարդը հիշողություններ ուներ՝ կապված աղքատ Ղազարոսի հետ. «... Ուրեմն աղաչում եմ քեզ, հայր, որ դորան ուղարկես իմ հօր տունը. Որովհետեւ ես հինգ եղբայր ունիմ. Որ նորանց վկայութիւն տայ, որ նորանք էլ չգան այս տանջանքի տեղը» (Ղուկաս 16.27-28), բայց Աբրահամը ասաց նրան, որ դա հնարավոր չէ (Ղուկաս 16.29-31):

Այսպիսով, չփրկված մարդու մահից անմիջապես հետո անգամ մարդն արդեն իսկ տառապում է եւ կարող է ֆիզիկական ցավ զգալ (Ղուկաս 16.23-24) ՝ կրելով նաեւ հոգեկան տառապանք եւ ափսոսանք (Ղուկաս 16.28): Ահա, թե ինչու է փրկության օրն այսօր. վաղը կարող է շատ ուշ լինել, եթե Քրիստոսը վերադառնա կամ դուք մահանաք՝ առանց Քրիստոսին ապավինելու: Ի վերջո, բոլորը պետք է հարություն առնեն, «Եւ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն ոմանք ի յաւիտենական կեանք, իսկ ոմանք ի յաւիտենական նախատինք եւ անարգանք» (Դանիել 12.2):

Եզրակացություն

Կարդացեք, թե ինչ է տեղի ունենում արքաների Արքայի երկրորդ գալուստին, երբ Նա վերադառնում է դատելու չփրկվածներին (Հայտնություն 20.12-15)։ «Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։ Եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին.եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան։ Մահը եւ դժոխքը գցուեցան կրակի լճի մէջ. սա երկրորդ մահն է։ Եւ եթէ մէկը գրուած չ, գտնուեցաւ կեանքի գրքի մէջ, կրակի լճի մէջ գցուեցաւ»: Նրանք, ովքեր ծնվել են երկու անգամ (ֆիզիկական եւ հոգեւոր ծնունդ), կմահանան միայն մեկ անգամ, բայց եթե մարդը ծնվել է միայն մեկ անգամ (ֆիզիկական), նրանք կմահանան երկու անգամ՝ մեկ անգամ մարմնում, իսկ հաջորդը՝ կրակի լճում (Հայտն. 21.8):

Հետեւաբար, ընտրե՛ք Կյանքը:

Հեղինակ՝ Ջեք Ուելման
Աղբյուրը՝ faithinthenews.com

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.