Այսօր Ձեզ ենք ներկայացնում ՍուրբԳրային 50 խոսք, որոնք վկայում են Աստծո բժշկության և պահպանության մասին: Վստահեք Աստծուն՝ ինչ իրավիճակում էլ որ լինեք:

1. «Ես եմ Տերը՝ քո բժիշկը» (Ելից 15.26):

2. «Քո միջից հիվանդությունը կդարձնեմ։ Քո երկրի մեջ վիժող և ամուլ չի լինի,  քո օրերի թիվը պիտի լցնեմ»։ (Ելից 23. 25-26):

3. «Եվ Տերը վեր կառնի քեզանից ամեն հիվանդությունները. Եվ Եգիպտացիների այն չար ցավերը՝ որոնք գիտես, քեզ վրա չի բերի» (Երկրորդ օրինաց 7.15):

4. «Որպեսզի շատանան քո օրերը և քո որդկանց օրերը այն երկրի վրա, որ Տերը ձեր հայրերին երդում արավ նրանց տալու համար, իբրև երկնքի օրերը երկրի վրա» (Երկրորդ օրինաց 11.21):

5. «Քո Տեր Աստվածը անեծքը քեզ համար օրհնության դարձրեց, որովհետև քո Տեր Աստվածը քեզ սիրեց» (Երկրորդ օրինաց 23.5):

6. «Տիրոջ Հոգին ինձ վրա է. որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու» (Ղոկաս 4.18):

7. «Որովհետև ես քեզ պիտի սպեղանի դնեմ, և քո հարվածներից պիտի բժշկեմ քեզ, ասում է Տերը» (Երեմիա 30.17):

8. «Ահա ես դնելու եմ նրա վրա սպեղանիք և բժշկություն, և պիտի բժշկեմ նրանց, և պիտի հայտնեմ նրանց խաղաղության և ճշմարտության առատություն» (Երեմիա 33.6):

9. «Հիսուսն էլ ասաց նրան. Ես կգամ կբժշկեմ նրան» (Մաթևոս 8.7):

10. «Եվ երբոր իրիկուն եղավ, շատ դիվահարներ բերին նրա մոտ, և նա խոսքով հանեց ոգիները, և ամեն հիվանդներին բժշկեց» (Մաթևոս 8.16):

11. «Եվ երբոր Հիսուսը դուրս եկավ, շատ ժողովուրդ տեսավ և գթաց նրանց վրա և բժշկեց նրանց հիվանդներին» (Մաթևոս 14.14):

12. «Եվ շատ ժողովուրդներ եկան Նրա մոտ, որ իրանց հետ ունեին կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ, և ուրիշ շատեր, և նրանց գցեցին Հիսուսի ոտները, և Նա նրանց բժշկեց» (Մաթևոս 15.30):

13. «Եվ շատ ժողովուրդներ Նրա ետևից գնացին, և նրանց այնտեղ բժշկեց» (Մաթևոս 19.2):

14. «Եվ տաճարի մեջ կույրեր և կաղեր եկան Նրա մոտ և Նա նրանց բժշկեց» (Մաթևոս 21.14):

15. «Նա էլ ասաց նորան. Քաջացիր, դուստր, քո հավատքը բժշկեց քեզ, գնա խաղաղությունով» (Ղուկաս 8.48):

16. «Նա՝ որ ինձ բժշկեց, նա ասաց ինձ. մահիճդ առ և ման եկ» (Հովհաննես 5.11):

17. «Հիվանդներին բժշկեցեք, բորոտներին սրբեցեք, մեռելներին հարուցեք, դևերը հանեցեք. ձրի առել էք, ձրի տվեք» (Մաթևոս 10.8):

18. «Եվ նրա միջի հիվանդներին բժշկեցեք. և նրանց ասացեք՝ թե Աստծո արքայությունը մոտեցել է ձեզ վրա» (Ղուկաս 10.9):

19. «Ով  Տեր՝ իմ Աստված, ես դեպի քեզ աղաղակեցի, և դու բժշկեցիր ինձ» ( Սաղմոս 30.2):

20. «Ինձ բժշկիր, ով Տեր, և ես կբժշկվեմ. Փրկիր ինձ, և ես կփրկվեմ. Որովհետև իմ պարծանքը դու ես» (Երեմիա 17.14):

21. «Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, և մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվեցանք» (Եսայի 53.5):

22. «Եվ նրանցից մեկն, երբոր տեսավ թե բժշկվեցավ, ետ դառավ՝ բարձր ձայնով փառավորում էր Աստծուն» ( Ղուկաս 17.15):

23. «Ինքը մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վրա բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարության համար ապրենք, որ Նրա խոցերով բժշկվեցաք» (1Պետրոս 2.24):

24. «Եվ ժողովուրդներն իմանալով, Նրա ետևից գնացին. և նրանց ընդունեց և նրանց հետ Աստծո արքայության մասին խոսում էր, և նրանց՝ որ բժշկության կարոտ էին՝ բժշկում էր» (Ղուկաս 9.11):

25. «Մեղրի խորիսխ է վայելուչ խոսքը, քաղցր է հոգիին, և բժշկություն՝ ոսկորներին» (Առակաց 16.24):

26. «Հանդիմանություններ ստացող մարդը՝ եթե իր պարանոցը խստացնի, հանկարծ կջարդվի և բժշկություն չի գտնի»։ (Առակաց 29.1):

27. «Բայց ձեզ համար, որ Իմ անունից վախենում եք, պիտի ծագի արդարության արեգակը, և բժշկություն պիտի լինի նրա թևերի վրա, և դուք դուրս պիտի գաք ու ոստնեք գոմի պարարտ որթերի պես» (Մաղաքիա 4.2):

28. «Որ քո ձեռքը մեկնես, որ բժշկություն, և նշաններ և հրաշքներ լինեն, քո սուրբ Որդի Հիսուսի անունովը» (Գործք Առաքելոց 4.30):

29. «Այն ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագի, և քո բժշկությունը շուտով պիտի բուսնի, և քո արդարությունը պիտի գնա քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահի քեզ ետևից» (Եսայա  58.8):

30. «Եվ նրանք դուրս գնացին և ման էին գալիս գյուղերը՝ Ավետարանը քարոզելով և ամեն տեղ բժշկություններ անելով» (Ղուկաս 9.6):

31. «Եվ ոմանց դրավ Աստված եկեղեցում՝ առաջ՝ առաքյալներին. երկրորդ՝ մարգարեներին. երրորդ՝ վարդապետներին. հետո զորություններ. հետո բժշկությունների պարգևներ, օգնություններ, այլ և այլ լեզուներ…» (1 Կորնթացիս 12.28):

32. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակը մտնես, այլ միայն մի խոսք ասիր՝ և իմ ծառան կբժշկվի» (Մաթևոս 8.8):

33. «Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք, շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով» (Հակոբոս 5.16):

34. «Որովհետև Նա խոցում է, և փաթաթում էլ է. Նա  զարկում է, և Նրա ձեռքը բժշկում էլ է» (Հոբ 5.18):

35. «Նա ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցավերը» (Սաղմոս 103.3):

36. «Նա բժշկում է սրտով կոտրվածներին և փաթաթում նրանց խոցերը» (Սաղմոս 147.3):

37. «Եվ արեգակը մտնելիս՝ ամենքը, որ կերպ կերպ ցավերով հիվանդներ ունեին, նրանց բերում էին Նրա մոտ. Նա էլ նրանց ամեն մեկի վրա ձեռք էր դնում՝ և բժշկում նրանց» (Ղուկաս 4.41):

38. «Եվ բոլոր ժողովուրդը ուզում էր դիպչել Նրան, որովհետև Նրանից զորություն էր դուրս գալիս և ամենին բժշկում» (Ղուկաս 6.19):

39. «Եվ շատ անդամալույծներ և կաղեր բժշկվում էին»  (Գործք Առաքելոց 8.8):

40. «Եվ երբոր այս եղավ, ուրիշ հիվանդներն էլ, որ այն կղզումը կային, գալիս էին և բժշկվում» (Գործք Առաքելոց 28.9):

41. «Ես ասացի. Տեր, ողորմիր ինձ և բժշկիր իմ անձը. Որովհետև քո առաջին մեղանչեցի» (Սաղմոս 41.4):

42. «Քեզ չար բան չի հասնի. և նեղություն չի մոտենա քո բնակարանին, Որովհետև Իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը նրանք ձեռների վրա կառնեն քեզ,  որ քո ոտը քարի չդպցնես» (Սաղմոս 91.10-12):

43. «Երկայն օրերով կկշտացնեմ նրան. և իմ փրկությունը ցույց կտամ նրան» (Սաղմոս 91.16):

44. «Իր խոսքն ուղարկեց և նրանց բժշկեց, և նրանց ազատեց իրանց կորուստիցը» (Սաղմոս 107.20):

45. «Ես չեմ մեռնի՝ կապրիմ. և Տիրոջ գործերը կպատմեմ» (Սաղմոս 118.17):

46. «Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տերիցը և հեռացիր չարից. Սա առողջություն կլինի քո մարմնի համար, և պարարտություն՝ քո ոսկորներին» (Առակաց  3.7-8):

47. «Մի տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8.10):

48. «Այն ժամանակ  բացվելու են կույրերի աչքերը, և խուլերի ականջները պիտի բացվեն» (Եսայա 35.5):

49. «Մի վախենար, որովհետև Ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև Ես քո Աստվածն եմ. Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ» (Եսայա 41.10)

50. «Եվ մինչև ծերանալն էլ Ես եմ, և մինչև ալևորությունը պիտի կրեմ ձեզ, Ես ստեղծեցի և ես պիտի կրեմ, և Ես պիտի վեր առնեմ և ազատեմ» (Եսայա 46. 4):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.