«Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք ձեր հայրենաւանդ ունայն վարմունքիցը. Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի» (Ա Պետրոս 1.18-19):

«...ինչպէս Քրիստոսը  Հօր փառքովը մեռելների միջից  յարութիւն առաւ, այնպէս մենք էլ կեանքի նորոգութեան մէջ ման գանք» (Հռոմեացիս 6.4)

«Եւ երբոր նորանք ահով լցուեցան, եւ իրանց երեսները դէպի երկիր խոնարհեցրին, նորանց ասեցին. Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում։ 6 Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ.  յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր. Որ ասում էր, թէ պէտք է մարդի Որդին մեղաւոր մարդկանց ձեռը մատնուի՝ եւ խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնէ» (Ղուկաս 24.5-7):

«Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։ 6 Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց. Եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր»  (Մատթեոս 28.5-6):

« Եւ նորանց ասեց. Ցանկանալով ցանկացայ՝ այս զատիկը ձեզ հետ ուտել իմ չարչարուելուցն առաջ։ 16 Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ սորանից էլ երբէք չեմ ուտիլ, մինչեւ որ կատարուի Աստուծոյ արքայութիւնումը» (Ղուկաս 22.15-16):

«Հետեւեալ օրը Յովհաննէսը տեսնում է Յիսուսին իրան մօտ գալիս, եւ ասում է. Ահա Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը» (Հովհաննես 1.29):

«Բայց Քրիստոս որ եկաւ, հանդերձեալ բարիքների  քահանայապետը,  աւելի մեծ եւ կատարեալ եւ անձեռագործ խորանովն, այսինքն այն որ այս արարածներիցը չէ,  Եւ ոչ թէ  նոխազների եւ զուարակների արիւնով, այլ  բուն իր արիւնովը մէկ անգամ մտաւ այն սրբատեղին եւ  յաւիտենական փրկութիւն գտաւ» (Եբրայեցիս 9.11-12):

«Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն. որ թէեւ մեռաւ մարմնով,  բայց կենդանի եղաւ հոգով» (Ա Պետրոս 3.18):

«Որ մատնուեցաւ մեր յանցանքների համար. Եւ յարութիւն առաւ մեզ արդարացնելու համար» (Հռոմեացիս 4.25):

«Դէն գցեցէք հին խմորը, որ նոր զանգուած լինէք, ինչպէս որ անխմոր էք. որովհետեւ մեր զատիկը մորթուեցաւ մեզ համար՝ Քրիստոսը» (Ա Կորնթացիս 5.7):

«Բայց հիմա Քրիստոսը յարութիւն է առել մեռելներից, շ ինքը ննջածների առաջինեկ եղաւ» (Ա Կորնթացիս 15.20):

« Եւ նա ասեց նորանց. Մի զարհուրիք, դուք խաչուած Նազովրեցի Յիսուսն էք որոնում. Նա յարութիւն առաւ, այստեղ չէ, ահա այն տեղը՝ ուր որ նորան դրին» (Մարկոս 16.6):

«Որովհետեւ աշակերտներին սովորեցնում էր եւ նորանց ասում թէ մարդի Որդին մարդկանց ձեռքը պիտի մատնուի, եւ նորան կ’սպանեն. Բայց երբոր սպանուի, երրորդ օրումը յարութիւն կ’առնէ» (Մարկոս 9.30):

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Հովհաննես 3.16):

«Եւ երբոր կ’լինի որ ձեր որդիքը ձեզ կ’ասեն. Ի՞նչ է ձեր այս պաշտօնը, 27 Այն ժամանակ ասէք, որ սա զատկի զոհն է Եհովայի համար, որ Եգիպտոսի մէջ Իսրայէլի որդիների տների վերայից անցաւ Եգիպտացիներին զարկելիս, եւ մեր տները ազատեց։ Եւ  ժողովուրդը խոնարհուեց եւ երկրպագութիւն արաւ» (Ելից 12.26-27):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.