Անգլախոս հովիվն առաջնորդել է կուբացի տղամարդկանց դեպի Քրիստոսը՝ օգտագործելով Google Translate հավելվածը
Ջեյմս Մերիտը, ով հանդիսանում է Դուլութի եկեղեցու հովիվը, Baptist պարբերականին փոխանցել է, որ ապաշխարած երկու տղամարդկանցից և ոչ մեկը` Բարտոլոն կամ Օսմանինը, անգլախոս չեն, ինքն էլ իր հերթին իսպանախոս չէ, տեղեկացնում է cbn.com-ը։
«Բայց շնորհիվ Google Translate ծրագրի ես ունեցա իմ կյանքի ամենամեծ վկայություններից մեկը», - ասել է հովիվը:
Մերիտն ասաց, որ ինքը և իր կինը տանը մշտապես ունենում են ավետարանչական թռուցիկներ և՛ անգլերեն, և՛ իսպաներեն լեզուներով, բայց այդ երկու տղամարդկանց հետ ավելի իմաստալից շփում ունենալու համար նա սկսել է փորձարկել Google Translate ծրագիրը:
Զրույցի ժամանակ Օսմանինը պարզում է, որ Մերիտը քրիստոնյա հովիվ է, ու հենց այդ ժամանակ է ծնվում Ավետարանի բարի լուրով նրանց հետ կիսվելու Մերիտի գաղափարը։
Հովիվը շեշտեց, որ հանդիպումը միանշանակ առաջնորդվում եր Սուրբ Հոգու կողմից:
«Սուրբ Հոգու ներգրավումն էր, որ իրավիճակն այլ բնույթ ունեցավ», - ասաց հովիվը: «Նրանք պատրաստվում էին հեռանալ եկեղեցու դռան մոտից, երբ ես պատահական մտածեցի օգտագործել Google Translate-ի ձայնային մեթոդը՝ արտահայտած միտքը ցանկալի լեզվով թարգմանելու համար»:
«Ես հանկարծ սկսեցի մտածել, թե քանի հավելվածներ ունեմ, որոնք կարող եմ օգտագործել Ավետարանի բարի լուրով կիսվելու համար։ Դուք ձեր ձեռքի տակ կարող եք ունենալ աստվածաշնչյան հավելվածը և շատ այլ աղբյուրներ, որոնք կարող եք օգտագործել Ավետարանի բարի լուրի տարածման համար»:
Աստվածաշունչն այժմ լիովին հասանելի է նաև խուլերի համայնքին:
Որպես քրիստոնյաներ՝ մեր գործն է Աստծո կողմից «օգտագործվելը»՝ մեզ շրջապատողների հետ ամենահասանելի և ամենամատչելի կերպերով Ավետարանով կիսվելու համար։
«Ես ամեն օր խնդրում եմ Աստծուն, որ հնարավորություն ստեղծի ինձ համար ինչ-որ մեկին Բարի լուրը փոխանցել: Արե՛ք հնարավոր ամեն բան, որպեսզի ձեր ամենօրյա խոսակցությունները վերածվեն ավետարանչական խոսակցությունների»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը