Այն նորածինները, ում մայրերը հաճախ են համբուրում, դիմադրողականություն են ձեռք բերում մի շարք հիվանդությունների նկատմամբ: Եթե երեխային քիչ են գրկում, ապա նրա իմունային համակարգը բավականին թույլ է զարգանում: Բացի այդ երեխաների մոտ առաջանում են հոգեբանական բարդույթներ ու նրանք մեծանալով` նախընտրում են շրջապատից օտարացած ու միայնակ կյանքը:

Աշխարհի ընդհանուր ռենգենաբանության կենտրոնը առաջինն աշխարհում հրապարակել է մոր՝ իր նորածին երեխային համբուրելու ՄՌՏ հետազոտության պատկերը։ Նկարում պատկերված է նյարդաբան Ռեբեկա Սաքսը, ով համբուրում է իր երկու ամսական որդուն:

Այդ համբույրը երեխայի ուղեղում առաջացրել է քիմիական ռեակցիա, որի հետևանքով արձակվել է օքսիտոցինի մեծ չափաբաժին (հորմոն, որն առաջացնում է ջերմություն և կապվածություն):

Հետազոտության ընթացքում պարզվել է՝

  • Մոր համբույրից երեխայի մոտ բարձրանում է ուրախության հորմոնը։
  • Մոր համբույրից երեխայի ուղեղում ակտիվանում է «ցավազրկող» հորմոն, որն օգնում է երեխային ազատվել ցավերից։
  • Համբույրի ժամանակ մորից երեխային են անցնում որոշակի մանրէներ, որոնք ցմահ իմունիտետ են առաջացնում որոշ հիվանդությունների նկատմամբ: Դրանցից են՝ ալերգիան, անգինան և ականջի հիվանդությունները:

Ահա, թե ինչու են մայրերն ասում․«Ցավում է, արի պաչեմ, կանցնի»։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.