Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Թերևս, Հիսուսն իր վերաբերմունքը դրսևորեց մանուկների նկատմամբ՝ նրանց առանձնացնելով մյուսներից, ուշադրության արժանացնելով և օրհնելով.

«Բայց Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. Թույլ տվեք երեխաներին ինձ մոտ գալ, և մի՛ արգելեք դրանց. որովհետև այդպիսիներինն է Աստծո արքայությունը» (Ղուկաս 18.16):

Սիրելի փոքրիկնե՛ր, սրտանց այս համարը հիշեցնում ենք ձեզ և ասում, որ դուք շատ թանկ ու կարևոր եք մեր Տիրոջ համար, այնքան կարևոր, որ Նա մեզ ևս հորդորում է ձեզ պես լինել:

Իսկ ծնողներին, ովքեր այս օրն ամեն կերպ ուզում են ուրախացնել իրենց երեխաներին նվերներով, թույլ տվեք հիշեցնել մեկ սուրբգրային համար.

«Կրթիր մանուկին իր ճամփան սկսած ժամանակ, որ ծերության օրում էլ չհեռանա նրանից» (Առակաց 22.6):

Երեխաները մեր կյանքի ուրախությունն են, այն գանձը, որ Աստված է մեզ տվել․ սա մեծ պատասխանատվություն է յուրաքանչյուր ծնողի համար՝ կոչվել Ամենակարող Աստծո  զավակների ծնողները։

Սիրելի՛ ծնողներ, ձեր լավագույն նվերը կլինի երեխաներին այն, որ կրթեք նրանց Աստծո Խոսքով մանկությունից սկսած: Ցանեք նրանց կյանքում սերմեր, որոնք ապագայում պտուղ կտան և կլինեն ձեզ համար շնորհակալության, գոհունակության ու երախտիքի բերքահավաք:

Մենք պետք է գիտակցենք, որ այն մանկությունը, որն այսօր ծնողները ստեղծում են իրենց երեխաների համար, կերտում է նրանց ապագան։

Christians.am կայքի խմբագրական անձնակազմն ի սրտե շնորհավորում է բոլոր փոքրիկներին: Թող ձեր գեղեցիկ աչուկները միշտ ժպտան ուրախությունից, ձեր սիրտը լցված լինի հավատքով, իսկ ձեր մանկությունը՝ ուրախ, անհոգ ու աստվածային պաշտպանության ներքո:

Christians.am կայքի խմբագրություն

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.