Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է
Հայոց բանակի կազմավորումը ժամանակի պահանջն էր: 1988 թ. երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, պատերազմական իրադրություն, ճգնաժամային տնտեսություն, մութ ու ցուրտ տարիներ… Ահա այսպիսի ժամանակաշրջանում էր, որ ծնվեց հայոց բանակը, որ պիտի լիներ հայ ժողովրդի անվտանգության ու խաղաղության երաշխավորը:
Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը: 1992 թվականի հունվարի 28-ին կայացվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն և ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:
2020 թ. աշունը լուրջ փորձության առաջ կանգնացրեց հայ զինվորին ու հայոց բանակը: Պատերազմը հարվածեց մեր երկրին ու բանակին՝ պատճառելով անդառնալի կորուստներ:
Եվ այսօր՝ բանակին նվիրված այս օրը, թերևս, լավագույն բանը, որ կարող ենք անել՝ հիշելն է մեր բանակն ու զինվորներին, աղոթել ու խնդրել վիրավորների համար շուտափույթ ապաքինում, գերիների համար՝ հնարավորինս արագ և անվնաս վերադարձ, զոհվածների ընտանիքների համար՝ գերբնական մխիթարություն:
Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ, շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր...