1․ Լսել առանց ընդհատելու

«Ով որ բանը չ’լսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ» /Առակաց 18․13/։

2․ Խոսել առանց բարկանալու

«Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ  ծանր՝ բարկանալու համար» /Հակոբոս 1․19/։

3․ Տալ առանց զղջալու

«...բայց արդարը տալիս է եւ չէ խնայում» /Առակաց 21․26/։

4․Պատասխանել առանց վիճելու

«Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ» /Առակաց 15․1/։

5․ Աղոթել առանց դադարի

«․․․չենք դադարում ձեզ համար աղօթք անելուց եւ խնդրուածք մատուցանելուց որ լցուիք նորա կամքի գիտութիւնովը» /Կողոսացիս 1․9/։

6․ Բարին անել առանց հուսահատվելու

«Եւ չ’ձանձրանաք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք» /Գաղատացիս 6․9/։

7․Ներել առանց նախատինքի

«Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք» /Կողոսացիս 3․13/։

8․ Վստահել առանց կասկածների, սիրել

«Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ 5 Չէ լրբանում,  իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. 6 Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. 7 Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։ 8 Սէրը երբէք չի վերջանալ. Եթէ մարգարէութիններ կան՝ կ’խափանուին. Եթէ լեզուներ՝ կ’լռեն. Եթէ գիտութիւն՝ կ’խափանուի» /Ա Կորնթացիս  13․4-8/։

9․ Գնահատել այն, ինչ ունես

«Լաւ է քիչը Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձը՝ խռովութիւնով» /Առակաց 15․16/։

10․ Աշխատել առանց բողոքելու

«Վասնզի յիշում էք, եղբարք, մեր աշխատանքը եւ ջանքը, որ գիշեր եւ ցերեկ գործում էինք, որ ձեզանից ոչ մէկին ծանրութիւն չ’տանք» /Ա Թեսաղոնիկեցիս 2․9/։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.