Երբեմն ընտանեկան կյանքում պատերազմից դեպի խաղաղություն ընդամենը մի քանի քայլ կա, բայց քչերն են դրանք անում: Հենց սա է պատճառը, որ այսօր մեր շուրջը այսքան բազմաթիվ բաժանություններ կան:

Շփվելով երիտասարդների հետ տարբեր քաղաքներում՝ ես մշտապես տեսնում են նման որոշումների կործանարար ազդեցությունը: Եվ սա իսկապես մեկն է մեր հասարակության ամենասարսափելի խնդիրներից:

Որքա՜ն արցունք կարելի էր սրբել, որքա՜ն ընտանիք փրկել, քանի՜-քանի երեխաներ կունենային ծնողների հետ լիարժեք փոխհարաբերություններ, եթե մարդիկ հաղթեին իրենք իրենց՝ դեմ գնալով սեփական հիմարությանն ու եսասիրությանը:

Հաճախ մարդիկ պարզապես ազատվում են որոշ իրերից, որոնք վնասված են՝ չցանկանալով ժամանակ հատկացնել սարքելու վրա: Եվ այդպես էլ վարվում են իրենց ամուսնության հետ:

Հիշե՛ք, ընտանիքում մթնոլորտի համար պատասխանատվությունը դրված է ամուսիններից յուրաքանչյուրի վրա: Փոխզիջումները, բացատրությունները, սեփական մեղավորությունը ճանաչելը մի ընկալեք՝ որպես նվաստացում, կամ արատ, կամ քայլ դեպի հետ: Շատ շփվեք:

Առաջինը ինքներդ ներողություն խնդրեք, որովհետև արդյունքը ավելի կարևոր է, քան ընթացքը: Սիրե՛ք, ջա՛նք արեք, գոհունա՛կ եղեք: Պատերազմ կամ խաղաղություն. ձերն է ընտրությունը:

Հեղինակ՝ Եվգենի Վոյտ
Աղբյուրը՝ CrossNews.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.